Հիմնական
Առավելություններ
Հաշվի արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, ինչպես նաև Բանկի համար ընդունելի այլ արժույթներ` հղումով
Հաշվի բացում
անվճար
Հաշվի փակում
անվճար
Հաշվի չնվազող մնացորդ
չի սահմանվում
Հաշվի հեռավար սպասարկման վճար
Գործարքի գումարի 0,1%
Առևտրային հաշիվների այլ պայմաններ և սակագներ
Իրավաբանական անձանց և Անհատ ձեռնարկատերերի համար՝ համաձայն հղման,
Ֆիզիկական անձանց համար՝ համաձայն հղման։
Ֆիզիկական անձանց համար՝ համաձայն հղման։
1
Այն փաստաթղթերը, որոնցում պարունակվող տեղեկատվությունը Բանկը հնարավորություն ունի ստանալու իրեն հասանելի տեղեկատվական բազաներից, չեն պահանջվում Հաճախորդից (եթե առկա է Հաճախորդի (Անհատ ձեռնարկատերերի դեպքում) կամ Հաճախորդի իրավասու անձի համաձայնությունը այդ տեղեկատվությունը ստանալու և մշակելու վերաբերյալ)։
2
Բանկը՝ Հաճախորդի Հաշիվը բացում է Հաճախորդի կողմից պատշաճ կարգով և ամբողջական լրացված Օֆերտան և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ Բանկ ներկայացնելու դեպքում՝ նույն Բանկային օրվա ընթացքում:
3
Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝հղումով։
4
Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է Հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
1
Հաճախորդը Բանկի հետ Գործարք կնքելու և իրավահարաբերությունների մեջ մտնելու համար կարող է կցել իր ընտրած Առևտրային հաշիվները և Բանկային հաշիվները Անձնական գրասենյակին՝ Անձնական գրասենյակում և Բանկի առցանց համակարգում սահմանված քայլերի հաջորդականությունը կատարելու միջոցով։
2
Բանկը Առևտրային հաշիվը հեռավար սպասարկելու համար գանձում է Բանկի կողմից սահմանված չափով վճար՝ համաձայն Բանկի կողմից հրապարակված սակագների։ Ընդ որում, սույն կետով սահմանված վճարը գանձվում է ՀՀ դրամով:
3
Հաշվի սպասարկումը կարող է դադարեցվել և պայմանագրային հարաբերությունները լուծվել` Հաճախորդի դիմումի համաձայն՝ 1 (մեկ) Բանկային օր առաջ Բանկին տեղեկացնելու և հաշիվներում առկա միջոցները զրոյացնելու դեպքում կամ Բանկի նախաձեռնությամբ՝ Կանոններով կամ Բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով:
4
Հաճախորդի կողմից Հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում Բանկը փակում է Հաշիվը 1 (մեկ) Բանկային օրվա ընթացքում: Հաշվում առկա դրամական միջոցները վերադարձվում են Հաճախորդին նույն Բանկային օրվա ընթացքում` Հաճախորդի կողմից նախընտրած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ տվյալ Հաշվից փոխանցում կատարելու միջոցով՝ սույն կանոններով սահմանված կարգով):
5
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմնի կողմից ներկայացրած հայտի հիման վրա:
6
Յուրաքանչյուր հաշիվ սպասարկում է միայն մեկ արժույթ, եթե այլ բան նախատեսված չէ Բանկի կողմից։ Ստորագրելով Պայմանագիրը՝ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որ հաշվին տվյալ հաշվի արժույթից տարբերվող արժույթով դրամական միջոցներ փոխանցվելու դեպքում, Բանկն իրավասու է առանց հաճախորդի լրացուցիչ համաձայնության Հաճախորդի հաշվին մուտքագրել դրան համարժեք գումար՝ հաշվարկված Բանկի կողմից անկանխիկ գործարքների համար տվյալ գործառնության իրականացման համար տվյալ պահին գործող հրապարակված փոխարժեքով։
7
Ծառայությունների դադարեցման կամ ծառայությունից հրաժարվելու դեպքում վճարված միջնորդավճարները վերադարձման ենթակա չեն։
8
Առանց հաշվետիրոջ կարգադրության Հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացրած հայտի հիման վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաշվից դրամական միջոցների բռնագանձման մասին Բանկը հաշվետիրոջը տեղեկացնում է Հաշվի քաղվածքն ուղարկելու միջոցով, եթե Հաճախորդը մինչ այդ չի դիմել Բանկ և չի ստացել նշված տեղեկատվությունը։
9
Գործարքի առաջարկը չի կարող ներկայացվել շաբաթ և կիրակի օրերին, իսկ ուրբաթ օրը՝ ժամը 00:00-ից հետո, մինչ այդ ժամը ներկայացված, սակայն չակցեպտավորված Գործարքի առաջարկը համարվում է Բանկի կողմից մերժված։ Երկուշաբթի օրը Գործարքի առաջարկը կարող է ներկայացվել սկսած ժամը 00:00—ից։
10
Գործարքը սահմանափակված է նվազագույն գումարային չափով, մասնավորապես Հաճախորդի կողմից կարող է Գործարքի կատարման առաջարկ ներկայացվել նվազագույնը 4,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթի չափով գումար մինչև 31․12․2025թ․ իրականացվող գործարքների դեպքում և 200,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթի չափով՝ 31․12․2025թ-ից հետո իրականացվող գործարքների դեպքում։ Նշված սահմանաչափից պակաս ներկայացված Գործարքի առաջարկը Բանկի կողմից չի դիտարկվում և համարվում է ներկայացման պահից մերժված:
11
Բանկի կողմից Հաճախորդի Գործարքի կնքման առաջարկը հաստատվում է հիմք ընդունել ներկայացված Գործարքի կատարման փոխարժեքը, Հաճախորդի կողմից արտարժույթի վաճառքի գործարքի առաջարկ ներկայացվելու դեպքում առաջնահերթությունը տրվում է ավելի ցածր փոխարժեք ներկայացված առաջարկին, իսկ Հաճախորդի կողմից արտարժույթի առքի Գործարքի առաջարկ ներկայացվելու դեպքում՝ ավելի բարձր փոխարժեք ներկայացված առաջարկին։
12
Բանկը Հաճախորդի կողմից ներկայացված Գործարքի առաջարկը կարող է հաստատել նաև մասնակի։
13
Հաճախորդների կողմից ներկայացված միևնույն արժույթի Գործարքի կնքման առաջարկները հաստատվում է Բանկի կողմից առաջնահերթությունը տալով առավել վաղ ներկայացված առաջակին։
14
Բանկի կողմից Հաճախորդի Գործարքի կատարման առաջարկը հաստատվելու դեպքում Հաճախորդի կողմից Գործարքից հրաժարվելու դեպքում Հաճախորդը Բանկին վճարում է տուգանք հաստատված գործարքի գումարի 10 տոկոսի չափով, որը Բանկը իրավունք ունի գանձել Հաճախորդի Բանկում գործող բոլոր Բանկային հաշիվներից անակցեպտ կարգով, ՀՀ դրամով՝ փոխարկման համար հիմք ընդունել Բանկի վաճառքի փոխարժեքը։ Առևտրային հաշվին Գործարքի հաստատման պահին սույն կետում նշված չափով գումարի բացակայության դեպքը ևս համարվում է Գործարքից հրաժարում։
15
Ուշադրություն՝ Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա հաճախորդը՝ իր կողմից դրամական միջոցների հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկ։
16
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
17
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
18
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
19
ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ՝ ԷԼ. ՓՈՍՏ ԿԱՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
20
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21
Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBusiness Mobile հավելվածի և Բանկ-հաճախորդ (IDBusiness Online - https://online.idbank.am) առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»։
22
Հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (Կետը կիրառելի է Անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում):
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)
Տեղեկատվական ամփոփագիր