էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանում

էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանում

Հիմնական

Հիմնական
Սակագներ
 էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանում

Ֆինանսավորում՝ վերականգնվող էներգիայի կամ էներգաարդյունավետության խթանման համար։ 

Օգտվեք էներգաարդյունավետության կամ վերականգնվող էներգիայի խթանմանն ուղղված վարկերից։ IDBank-ը ֆինանսավորումն իրականացնում է Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում» ծրագրի շրջանակներում։ 

Բոլոր պայմաններին ու դրույթներին ծանոթացեք այստեղ։



Ձեզ կարող է հետաքրքրել

Բիզնես հիփոթեք
Ձեռք բերեք անշարժ գույք Ձեր բիզնեսի համար մատչելի պայմաններով

Արժույթի ընտրություն
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Ցածր տոկոսադրույք
Սկսած ընդամենը 8.5%-ից
Հարմար մարման ժամկետ
Առավելագույնը 180 ամիս

Հատուկ առաջարկ

ID-EIB-III ծրագիր

Ծրագրի շրջանակում ստացեք մատչելի վարկեր գյուղատնտեսության, գյուղ վերամշակման, արտահանման խթանման և արդյունաբերության իրականացման և զբոսաշրջության զարգացման նպատակով։

 էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանում - Հատուկ առաջարկներ
Ֆինանսավորման ժամկետ
Մինչև 10 տարի
Շահառու
ՀՀ ռեզիդենտ ԻԱ, ԱՁ, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ՝ համաձայն IFC սահմանման*, որոնք իրականացնում են կամ նախատեսում են Ծրագրի պահանջներին համապատասխանող Նախագծեր և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տիրապետում են այդ Նախագծերն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունների՝ տրամադրված համապատասխան պետական մարմինների կողմից

* https://www.ifc.org/en/what-we-do/sector-expertise/financial-institutions/definitions-of-targeted-sectors
Արժույթ
ՀՀ դրամ /Եվրոյով կամ ԱՄՆ դոլարով կարող են ֆինանսավորվել միայն ՖՎ-Լ3 նախագծերը/
Վարկի ժամկետ
Սահմանվում է Բանկի կողմից
Նպատակ
ՎԷԷԿ նախագծերի կառուցում, վերակառուցում և ընդլայնում
մինչև 150կՎ-ը ներառյալ հզորությամբ արևային էլեկտրակայաններ
Առավելագույն գումար՝80 մլն ՀՀ դրամ

Առավելագույն փաստացի տոկոսադրույք՝10%

Շահառու՝անհատ ձեռնարկատերեր
150 կՎ-ը գերազանցող և մինչև 500կՎ հզորությամբ սեփական սպառման նպատակով էլեկտրաէներգիա արտադրող լիցենզավորված արևային էլեկտրակայաններն
Առավելագույն գումար՝200 մլն ՀՀ դրամ

Առավելագույն փաստացի տոկոսադրույք՝9․5%

Շահառու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
մինչև 1050կՎ հզորությամբ արևային էլեկտրակայանների ինքնավար խումբ*
Առավելագույն գումար՝ ծավալի սահմանափակումներ չեն սահմանվում

Առավելագույն փաստացի տոկոսադրույք՝ 9.50%

Շահառու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր

*Ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը, իսկ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրինը՝ 150կՎտ-ը։
Այլ ՎԷԷԿ նախագծերի (քամի, բիոզանգված, երկրաջերմային աղբյուր) դեպքում
Առավելագույն գումար՝ծավալի սահմանափակումներ չեն սահմանվում

Առավելագույն փաստացի տոկոսադրույք՝ 9.50%

Շահառու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
մինչև 5 ՄՎ հզորությամբ արևային էլեկտրակայաններ*
Առավելագույն գումար՝ ընդհանուր ծրագրային միջոցների մինչև 30%-ը /26 մլն Եվրոյի 30%/

Առավելագույն փաստացի տոկոսադրույք՝ 9.50%

Շահառու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
*լիցենզավորված պետք է լինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից
BESS նախագծեր (նախագծեր, որ կազմում են արևային էներգիայի լուծումների ամբողջական մասը և խթանում են ֆոտովոլտային կայանների արդյունավետությունն ու հուսալիությունը)
Առավելագույն գումար՝ Չի սահմանվում

Առավելագույն փաստացի տոկոսադրույք՝ 9.50%

Շահառու՝ իրավաբանական անձինք
Ապահովվածություն
5 մլն ՀՀ դրամը գերազանցող Ենթավարկերը պետք է ապահովված լինեն առնվազն համարժեք գրավով և/կամ երաշխավորության պայմանագրերով
Ֆինանսավորման ժամկետ
Մինչև 5 տարի
Շահառու
ՀՀ ռեզիդենտ ԻԱ, ԱՁ, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ՝ համաձայն IFC սահմանման
Արժույթ
ՀՀ դրամ
Ժամկետ
Սահմանվում է Բանկի կողմից
Առավելագույն փաստացի տոկոսադրույք
10.75%
Հիմնական պայմաններ
Կապիտալ ներդրումներ, որոնք համապատասխանում են էներգախնայողության միջոցառումներին

Այնպիսի ապրանքների ձեռքբերում, որոնք համապատասխանում են Պայմանագրով սահմանված էներգախնայողության միջոցառումներին և Շահառուի համար համարվում են «շրջանառու միջոցներ» (օրինակ՝ եթե Շահառուն զբաղվում է էներգախնայող լամպերի, ջրատաքացուցիչների կամ այլ նմանատիպ ապրանքների վաճառքով, այդ ապրանքների ձեռքբերումը կարող է վերաֆինանսավորվել Ծրագրի շրջանակում՝ հետագա վաճառքի նպատակով)

Պայմանագրով սահմանված էներգախնայողության միջոցառումներին չհամապատասխանող շրջանառու միջոցների ձեռքբերում, եթե վարկի առնվազն 70%-ը ուղղվում է այն հիմնական միջոցների ձեռքբերմանը, որոնք համապատասխանում են էներգախնայողության միջոցառումներին, և ձեռք բերված շրջանառու միջոցները ուղղակիորեն կապված են տվյալ ԷԱ/ՎԷ ներդրման հետ

Վարկի ծավալը կարող է կազմել 1 միլիոն ՀՀ դրամից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ

Բացառիկ դեպքերում, եթե վարկը նախատեսված է այնպիսի ներդրումների համար, որոնք Բանկի կողմից կգնահատվեն որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումներ (աշխատատեղերի էական քանակի ստեղծում, արտահանում խթանող, ենթակառուցվածքների ստեղծում, նորարարական լուծումներ, բիզնեսում էական ծավալներով վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում, Հիմնարկի Դիտորդ Խորհրդի կողմից մշակված պիլոտային ծրագրեր և այլն), ապա Բանկի նախնական համաձայնությամբ վարկի գումարը կարող է հասնել մինչև 1 միլիարդ ՀՀ դրամի
Ապահովվածություն
5 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը պետք է ապահովված լինեն առնվազն համարժեք գրավով և/կամ երաշխավորության պայմանագրերով
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
1.Փաստաթղթերի ցանկ
Հետևյալ հղմամբ
2
Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է Հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
3
Այն փաստաթղթերը, որոնցում պարունակվող տեղեկատվությունը Բանկը հնարավորություն ունի ստանալու իրեն հասանելի տեղեկատվական բազաներից, չեն պահանջվում Հաճախորդից (եթե առկա է Հաճախորդի (Անհատ ձեռնարկատերերի դեպքում) կամ Հաճախորդի իրավասու անձի համաձայնությունը այդ տեղեկատվությունը ստանալու և մշակելու վերաբերյալ)։
1
«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝

-հաճախորդը իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։

-Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
2
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ։ Եթե հաճախորդը համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, ապա իրավունք ունի միակողմանիորեն վաղաժամկետ լուծել պայմանագիրը` վերադարձնելով տրամադրված վարկի հիմնական գումարն ամբողջությամբ և վճարելով հաշվարկված տոկոսները և այլ վճարները։ Անկախ Բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի (փոխառության) տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։
3
Վարկի տրամադրման միջնորդավճարը (առկայության դեպքում) գանձվում է վարկի փաստացի տրամադրման օրը:
4
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
5
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ հղմամբ՝
6
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտարժույթով վարկերի մարումները կատարվում են տվյալ Վարկի արժույթով հաշվից, իսկ դրա վրա անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` նաև ցանկացած արժույթով այլ հաշիվներից, ընդ որում արժույթների փոխարկումն իրականացվում է այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով։
7
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
8
Արտարժույթով տրամադրված վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
9
Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
10
Վարկատուն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու վարկի էական պայմանները, այդ թվում՝ Վարկի տոկոսադրույքը՝ դրա մասին վարկառուին նախօրոք՝ 7 (յոթ) աշխատանքային օր առաջ ծանուցելով կամ պահանջել գործող պարտավորության վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական մարում, եթե`

- վարկային պայմանագրի կնքման պահի համեմատ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքը ավելի քան 5 (հինգ) տոկոսով տատանման և/կամ սույն պայմանագրի կնքման պահի համեմատ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված լոմբարդային ռեպո տոկոսադրույք ավելի քան 3 (երեք) տոկոսով տատանման դեպքում,

- Բանկի կողմից հրապարակված լողացող տոկոսադրույքի հիմքում օգտագործվող հրապարակային բազային տոկոսադրույքի ավելի քան 2 (երկու) տոկոսային կետով տատանման դեպքում մեկ տարվա ընթացքում (լողացող տոկոսադրույքի դեպքում),

- վարկային պայմանագրի կնքման պահի համեմատ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ՌԴ ռուբլու փոխարժեքի ավելի քան 10 (տասը) տոկոսով տատանման դեպքում,

- վարկային պայմանագրի կնքման պահի համեմատ միջազգային շուկայում նավթի (BRENT) և ոսկու հրապարակվող գների ավելի քան 20 (քսան) տոկոսով տատանման դեպքում,

- ՀՀ բացասական ՀՆԱ հրապարակման դեպքում,

- ՀՀ ԿԲ կողմից ՀՀ որևէ առևտրային բանկի լիցենզիայի հետ կանչման դեպքում,

- ՀՀ գործազրկության հրապարակվող ցուցանիշի ավելի քան 10 (տասը) տոկոսով աճի դեպքում,

- Արտերկրից ՀՀ կատարվող դրամական փոխանցումների հրապարակվող ցուցանիշի ավելի քան 10 (տասը) տոկոսով նվազման դեպքում,

- ՀՀ կամ հարևան երկրում/տարածքներում պատերազմի հայտարարման կամ պատերազմական գործողությունների դեպքում,

- ՀՀ կողմից արտակարգ դրության հայտարարման դեպքում,

- ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման դեպքում,

- վարկառուին կամ վերջինիս հիմնադրին սնանկ ճանաչելու դիմում (հարկադիր կամ կամավոր) ներկայացվելու դեպքում

- որևէ քրեական գործում վարկառուին կամ վերջինիս հիմնադրին որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվելու դեպքում կամ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հայտարարված լինելու դեպքում,

- վարկառուի կամ վերջինիս հիմնադրի նկատմամբ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարի բռնագանձման պահանջի բավարարման դեպքում,

- վարկառուի հիմնադրի ազատազրկման հետ կապված դատավճռի կայացման դեպքում դատական կարգով քրեական կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով մեղավոր ճանաչելու դեպքում, որի արդյունքում պահանջը կգերազանցի 1 մլն ՀՀ դրամը կամ առկա կլինի ազատազրկման որոշում,

- Փողերի լվացման տիպաբանություններով գործարքների իրականացման դեպքում կամ փողերի լվացման ցուցակներում հայտնվելու դեպքում․

- իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության դադարեցում համաձայն պետ․ ռեգիստրի,

- Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության դադարեցում /ժամանակավոր դադարեցում/՝ համաձայն ՊԵԿ-ի,

- վարկային պայմանագրի կնքման օրվանից հետո հաճախորդի վարկային բեռի 20% և ավելի ավելացման դեպքում, բացառությամբ Բանկի կողմից տրամադրված վարկերի,

- վերջին մեկ տարվա ընթացքում Բանկում ունեցած պարտավորությունների գծով 30 և ավելի ժամկետանց օր ունենալու դեպքում,

- այլ ֆինանսական կազմակերպությունում դասակարգվելու դեպքում

- վարկառու կազմակերպության՝ նախորդ ժամանակաշրջանում շահութահարկով և/կամ աուդիտ հաշվետվությամբ արձանագրված վնասի դեպքում,

- վարկառու կազմակերպության սեփական կապիտալի նվազում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ՝ համաձայն շահութահարկի և/կամ աուդիտ հաշվետվության,

- վարկառուի կողմից հարկային պարտավորությունների չկատարման և/կամ ժամանակին չկատարման փաստի դեպքում,

- վարկային պայմանագրով սահմանված հաճախորդի պարտավորությունների չկատարման/թերացման՝ այդ թվում սահմանված կովենանտների խախտման դեպքում,

- առանց Բանկի գրավոր համաձայնության վարկառուի կողմից նոր պարտավորությունների ձեռքբերման դեպքում, որոնց արդյունքում Վարկառուի կողմից ամսական վճարման ենթակա պարտավորությունները գերազանցում են վարկային պայմանագրի կնքման օրվա դրությամբ Վարկառուի ամսական մարումների 20 (քսան) տոկոսը,

- շահութահարկի մասին հաշվետվության համաձայն նախորդ ժամանակաշրջանի մաքուր շահույթի համեմատ վարկառուի տարեկան մաքուր շահույթի նվազման դեպքում,

- վարկառուի՝ վերջին 12 ամիսների միջին ամսական շրջանառությունը վարկային հայտը դիտարկելու պահին միջին ամսական շրջանառությունից պակաս լինելու դեպքում,

- առանց Բանկի գրավոր համաձայնության վարկառուի կողմից՝ գործող պարտավորությունների 20%-ից ավելի չափով երաշխիքների և երաշխավորությունների տրամադրման դեպքում։
11
Բանկն իրավասու է վարկառուից պահանջել վաղաժամկետ հետ վերադարձնել Վարկը, հաշվեգրված տոկոսներն ու վարկային պայմանագրով Բանկին վճարման ենթակա այլ գումարները, ինչպես նաև միակողմանիորեն վերանայել վարկային պայմանագրի և Վարկի էական պայմանները (գումարի չափ, մարման ժամկետ, տարեկան տոկոսադրույք, Վարկի արժույթ և այլն) եթե առկա է սույն պայմանագրով տրամադրվող վարկի հրապարակային պայմաններով/տեղեկատվական ամփոփագրով սահմանված ներքոշարադրյալ ցանկացած հանգամանքներից որևէ մեկը՝

- Վարկառուի կողմից խախտվել են վարկային պայմանագրով նախատեսված պահանջները,

- բացահայտվել է վարկառուի կողմից ներկայացված իրավաբանական նշանակություն ունեցող և Վարկի տրամադրման և մոնիթորինգի իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անարժանահավատություն, ինչպես նաև պարզվել է, որ Վարկառուի կողմից վարկային պայմանագրով տրված հավաստիացումներն ու երաշխիքները եղել են սխալ, անարժանահավատ կամ մոլորեցնող,

- առկա են վարկառուի անվճարունակությունը (սնանկության) փաստացիորեն հիմնավորող հանգամանքներ կամ փաստաթղթեր, ներառյալ՝ (սակայն չսահմանափակվելով)՝ ․«Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն առկա են հաշվեկշռային անվճարունակության հիմքեր,

․«Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն առկա է փաստացի անվճարունակության իրավիճակ,

․Վարկառուն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն սնանկության վտանգի դիմում է ներկայացրել դատարան,

․եթե Վարկառուն բանկ է կամ վարկային կազմակերպություն և առկա են «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված անվճարունակության հիմքերը:

- Բանկի, այլ բանկերի, վարկային կամ այլ կազմակերպությունների, կամ պետական բյուջեի կամ ցանկացած երրորդ անձանց նկատմամբ վարկառուն ունի ժամկետանց պարտավորություններ,

- վարկառուի բանկային հաշիվներին դրվել է արգելանք կամ կալանք,

- կորել են կամ վնասվել կամ այլ կերպ արժեզրկվել են վարկային պայմանագրով վարկառուի պարտավորության կատարման ապահովման միջոցները, վատթարացել են նրանց պահպանման պայմանները, կամ օրենքով սահմանված կարգով դադարել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, և դրանք Բանկի կողմից պահանջ ներկայացնելու պահից 10 (տասը) օրվա ընթացքում չեն վերականգնվել կամ փոխարինվել համարժեք ապահովման միջոցներով,

- խախտվել են վարկային պայմանագրի կատարման ապահովման պայմանագրով նախատեսված այլ պայմանները.

- որևէ պատճառով վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող երաշխավորության պայմանագրերը, երաշխիքները կամ ապահովագրական վկայագրերը (պոլիսները) ուժը կորցրել են, այդ թվում` անվավեր են ճանաչվել, կամ որոնք՝ ըստ Բանկի, այլևս չեն կարող համարվել որպես վարկային պայմանագրի կատարման ապահովման լիարժեք միջոց (երաշխավորի, երաշխիք տվողի կամ ապահովագրական ընկերության սնանկությունը, այլ պարտատերերի առջև վերջիններիս կողմից դրամական պարտավորությունները չկատարելը և այլն),

- ընդդեմ վարկառուի հարուցված են հայցեր, որոնց հայցագնի չափը կազմում է վարկառուի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 25%-ից ավելի (Անհատ ձեռնարկատեր վարկառուի դեպքում՝ վարկի 25%-ից ավելի),

- 10) վարկառուն նվազեցրել է իր կանոնադրական կապիտալի չափը, դադարեցրել է իր գործունեությունը, կամ էապես փոփոխել է այն գործունեության բնույթը, որը նա իրականացնում էր վարկային պայմանագիըը ստորագրելու պահին (անհատ ձեռնարկատեր վարկառուների դեպքում սույն կետը կիրառվում է այնքանով որքանով կիրառելի է անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ),

- վարկառուի գործունեությունը խոչընդոտվել է իրեն պատկանող որևէ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի պատճառով,

- վարկառուին տրամադրված որևէ լիցենզիա, արտոնագիր կամ այլ թույլտվությունը (այսուհետ՝ Լիցենզիա) ուժը կորցրել է կամ որևէ կերպ սահմանափակվել է Լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեությունը կամ վարկառուին տրամադրված Լիցենզիան ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որը հնարավորություն չի տալիս վարկառուին շարունակելու իր գործունեությունը նույն պայմաններով և ծավալներով,

- Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է լարված քաղաքական վիճակ, Հայաստանի Հանրապետությունը մտել է հայտարարված կամ չհայտարարված պատերազմի, լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, տեղի են ունեցել ապստամբություններ կամ այլ քաղաքական հուզումներ, բացառությամբ, եթե այդ դեպքերը էական ազդեցություն չունեն վարկառուի կողմից իր՝ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման վրա,

- վարկառուի կառավարման համապատասխան մարմնի կողմից վերակազմակերպման, լուծարման կամ անվճարունակության մասին որոշում է կայացվել կամ տեղի են ունեցել այնպիսի դեպքեր որոնք՝ ըստ գործող օրենսդրության, կարող են նման հետևանքներ առաջացնել,

- վարկառուի մասնակիցների (բաժնետերերի, անդամների) կազմի, նրանց փայամասնակցության հարաբերակցությունում կատարված փոփոխությունների, երրորդ անձանց հետ կնքած որևէ պայմանագրերի կամ այլ հանգամանքների արդյունքում, Վարկառուի կառավարման մարմիններում որոշումներ կայացնելու իրավունքներ կստանան այլ անձինք, քան նրանք, որոնք որոշումներ կայացնելու իրավունքներ են ունեցել վարկային պայմանագիրը կնքելու պահին,

- Բանկի մոտ առկա են արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են այնպիսի դեպքերի հնարավոր առաջացման մասին, որոնք կարող են էապես վատթարացնել վարկառուի ֆինանսական վիճակը կամ անհնար դարձնել վարկառուի կողմից իր՝ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,

- վարկառուն միջոցներ է ձեռնարկում Բանկի հետ կնքված ցանկացած պայմանագրի լուծման (վիճարկման) ուղղությամբ, այդ թվում` դատական կարգով,

- վարկային պայմանագրի, ինչպես նաև դրանով սահմանված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով կնքված որևէ պայմանագրի հիման վրա վարկառուի վրա դրված որևէ պարտավորության կատարում անհնարին է դառնում դրա իրավաչափ չլինելու պատճառով,

- վարկային պայմանագիրը կամ դրանով սահմանված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով կնքված որևէ պայմանագիր ճանաչվում է անվավեր կամ չկնքված,

- վարկառուն դադարեցրել է իր ձեռնարկատիրական գործունեությունը,

- վարկառուի աուդիտորները վարկառուի որևէ ֆինանսական հաշվետվության վերաբերյալ տվել են վերապահումով եզրակացություն,

- չի կնքվել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքի ապահովագրության պայմանագիր կամ չի երկարաձգվել գրավադրված գույքի ապահովագրության պայմանագրի ժամկետը, կամ ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրով փոխվել է շահառուն (գրավադրված գույքի ապահովագրության պահանջի առկայության դեպքում),

- վարկառուի կողմից խոչընդոտվել են վարկային պայմանագրով նախատեսված Վարկի նպատակային օգտագործումը ստուգելու Բանկի անվերապահ իրավունքները, ընդ որում՝ վարկային պայմանագրի իմաստով խոչընդոտում է համարվում վարկառուի կողմից Բանկին վերապահված իրավունքներից օգտվելու հնարավորության ցանկացած արգելք, խախտում, կետանց, տեղեկությունների չտրամադրում կամ ոչ արժանահավատ տեղեկությունների տրամադրում և այլն:
12
Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
13
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։
14
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ, ԵԹԵ ՉԿԱՏԱՐԻ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
15
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
16
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՏՈԿՈՍՆԵՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ և ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ /ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ/ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ: ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
17
Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
18
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
19
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
20
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
21
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
22
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
23
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
24
Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBusiness Mobile հավելվածի և Բանկ-հաճախորդ (IDBusiness Online - https://online.idbank.am) առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»։
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 29.06.2026 03:26
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт