Բիզնես Ապահով առանց ավելացման իրավունքի

Բիզնես Ապահով առանց ավելացման իրավունքի

Ստացեք մինչև 8.70% տարեկան եկամուտ «Բիզնես Ապահով» ավանդով

Տարեկան անվանական տոկոսադրույք
Մինչև 8․70%*
Ժամկետ
Մինչև 1096 օր
Ավանդի գումար
1,000,000 ֏ - 100,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Բիզնես Ապահով առանց ավելացման իրավունքի

Ստացեք մինչև 8.70% տարեկան եկամուտ

Ներդրեք Ձեր գումարը «Բիզնես Ապահով» ավանդատեսակով և առանց ավելացման իրավունքի, ստացեք մինչև 8.70%* տոկոսադրույքով տարեկան եկամուտ։
Դուք եք ընտրում՝ տոկոսները ստանում եք ամեն ամիս, թե ժամկետի վերջում։
*Ավանդը ներդրեք առանց խզման իրավունքի, 180 և ավելի օր ժամկետով ու ստացեք սահմանված տոկոսադրույքից բարձր տոկոսադրույք, ՀՀ դրամով ավանդների համար՝ 0.5 տոկոսային կետով, ԱՄՆ դոլարով ավանդների համար` 0,25 տոկոսային կետով:

Բարձր տոկոսադրույք
Տարեկան մինչև 8.70% եկամուտ
Լրացուցիչ մինչև 0․5%
180+ օրով առանց խզման իրավունքի ներդնելու դեպքում
Արժույթի ընտրություն
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով

Ընտրել ավանդը

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
ՌԴ ռուբլի
Ավանդի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի ավանդի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Ավանդի ժամկետը, օր

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի ավանդի ժամկետը ստորև նշված սանդղակից

31 393 734 1096
Տոկոսագումարների ստացումը

Ավանդի ամբողջ տոկոսագումարները կարող եք ստանալ ամսական կամ ավանդի պայմանագրի գործողության ավարտին` ըստ Ձեր ընտրության

Ավելացման իրավունքով

Ավանդը կարող եք ներդնել և՛ ավելացման իրավունքով, և՛ առանց ավելացման իրավունքի։

Տոկոսադրույքը
- %
Ձեր եկամուտը կկազմի
- AMD
Ստանում եք
- AMD
Ներդնում եք
Ստանում եք

Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

Ձեզ կարող է հետաքրքրել

Բիզնես Ապահով ավելացման իրավունքով
Ստացեք մինչև 8.00% տարեկան եկամուտ «Բիզնես Ապահով» ավանդով

Բարձր տոկոսատրույք
Տարեկան մինչև 8.00% եկամուտ
Լրացուցիչ մինչև 0․5%
180+ օրով առանց խզման իրավունքի ներդնելու դեպքում
Արժույթի ընտրություն
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով

Համեմատել այլ ավանդի հետ

Բիզնես Ապահով առանց ավելացման իրավունքի
Բիզնես Ապահով առանց ավելացման իրավունքի
Տարեկան մինչև 8.70% եկամուտ
180+ օրով առանց խզման իրավունքի ներդնելու դեպքում
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով
Բիզնես Ապահով ավելացման իրավունքով
Բիզնես Ցպահանջ
Տարեկան մինչև 8.00% եկամուտ
180+ օրով առանց խզման իրավունքի ներդնելու դեպքում
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով
Եկամուտը հաշվարկվում է օրվա դրական մնացորդից
Ավանդի առավելագույն չափ չի սահմանվում
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով

Հատուկ առաջարկ

Ավանդ Ապահով ավելացման իրավունքով

Ընտրեք Ավանդի ավելացման իրավունքով տարբերակը և կկարողանաք համալրել ավանդի մայր գումարը ներդնելուց հետո։

Բիզնես Ապահով առանց ավելացման իրավունքի - Հատուկ առաջարկներ
*
Փակագծերում ներառված տոկոսագումարները ցույց են տալիս ներդրվող ավանդի տվյալ ժամանակահատվածի տարեկան տոկոսային եկամտաբերությունը
31-90 օր
Ժամկետի վերջում՝ 4.50% (4.58%)
91-180 օր
Ամսական՝5.00% (5.12%),Ժամկետի վերջում՝ 5.50% (5.58%)
181-270 օր
Ամսական՝ 7.00% (7.23%),Ժամկետի վերջում՝ 7.50% (7.57%)
271-365 օր
Ամսական՝ 7․20% (7.44%),Ժամկետի վերջում՝ 7.70% (7.70%)
366-730 օր
Ամսական՝ 7.95% (8.25%),Ժամկետի վերջում՝ 8․45% (8.12%)
731-1096 օր
Ամսական՝ 8.20% (8.52%),Ժամկետի վերջում՝ 8․70% (8.04%)
*
Փակագծերում ներառված տոկոսագումարները ցույց են տալիս ներդրվող ավանդի տվյալ ժամանակահատվածի տարեկան տոկոսային եկամտաբերությունը
181-270 օր
Ժամկետի վերջում՝ 2.60% (2.61%)
271-365 օր
Ամսական՝ 2.30% (2.32%),Ժամկետի վերջում՝ 2.80% (2.80%)
366-730 օր
Ամսական՝ 3.35% (3.40%),Ժամկետի վերջում՝ 3.85% (3.78%)
731-1096 օր
Ամսական՝ 3.60% (3.66%),Ժամկետի վերջում՝ 4.10% (3.94%)
*
Փակագծերում ներառված տոկոսագումարները ցույց են տալիս ներդրվող ավանդի տվյալ ժամանակահատվածի տարեկան տոկոսային եկամտաբերությունը
91-180 օր
Ժամկետի վերջում՝ 0.50% (0.50%)
181-270 օր
Ամսական՝ 1.00% (1.00%),Ժամկետի վերջում՝ 1.25% (1.25%)
271-365 օր
Ամսական՝ 1.25% (1.26%),Ժամկետի վերջում՝ 1.50% (1.50%)
366-730 օր
Ամսական՝ 1.50% (1.51%),Ժամկետի վերջում՝ 1.75% (1.73%)
731-1096 օր
Ամսական՝ 1.75% (1.76%),Ժամկետի վերջում՝ 2.00% (1.96%)
*
Փակագծերում ներառված տոկոսագումարները ցույց են տալիս ներդրվող ավանդի տվյալ ժամանակահատվածի տարեկան տոկոսային եկամտաբերությունը
31-90 օր
Ժամկետի վերջում՝ 1.50% (1.51%)
91-180 օր
Ամսական՝ 2.50% (2.53%),Ժամկետի վերջում՝ 3.00% (3.02%)
181-270 օր
Ամսական՝ 3.00% (3.04%),Ժամկետի վերջում՝ 3.50% (3.52%)
271-365 օր
Ամսական՝ 3.75% (3.82%),Ժամկետի վերջում՝ 4.25% (4.25%)
366-730 օր
Ամսական՝ 5.00% (5.12%),Ժամկետի վերջում՝ 5.50% (5.36%)
*
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄԱԲԵՐՈՒԹՅԱՄ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ ՝ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ։
Ավանդի տեսակ
Ժամկետային
Կարևոր
Առանց խզման իրավունքի կնքվող Բանկային ավանդի պայմանագրի դեպքում, եթե ավանդի ժամկետը գերազանցում է 180 օրը, ապա աղյուսակում նշված տոկոսադրույքներին գումարվում է 0.5 տոկոսային կետ ՀՀ դրամով ներգրավվող ավանդների դեպքում և 0.25 տոկոսային կետ` ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների դեպքում (չի կիրառվում ՀՀ ռեզիդենտ Անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաև ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ներգրավվող ավանդների դեպքում): Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ավանդների ներդրման դեպքում կիրառվում է սահմանված տոկոսադրույքից ցածր տոկոսադրույք ԱՄՆ դոլարով ավանդների համար 0,5 նիշով, բայց ոչ պակաս քան 0,1% մինչև 365 օրը ներառյալ ժամկետի դեպքում և 0,25 նիշով 366 օր և ավել ժամկետի դեպքում, Եվրոյով ավանդների համար 0,25 նիշով, բայց ոչ պակաս քան 0,1% բոլոր ժամկետների դեպքում, ռուբլով ավանդների դեպքում 0,5 նիշով ցածր բոլոր ժամկետների դեպքում։
1
Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթ,
2
Ա/Ձ ավանդատուների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ:
3
Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է Հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
1
Առանց ավելացման իրավունքի 1097 օր և ավել ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, 731 օր և ավել ժամկետով ՌԴ ռուբլով ներգրավվող, ավելացման իրավունքով 451 օր և ավելի ժամկետով ներգրավվող ավանդների և/կամ 100 000 000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200 000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200 000 (երկու հարյուր հազար) Եվրոն, 12 000 000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
2
Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կամ 2,000 (երկու հազար) ԱՄՆ դոլար կամ 2,000 (երկու հազար) Եվրո, 120,000 (մեկ հարյուր քսան հազար) ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար:
3
Ավելացման իրավունքով ավանդի գումարը կարող է ավելացվել առանց քանակային սահմանափակումների, և ավելացումների արդյունքում այն չի կարող գերազանցել 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200,000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200,000 (երկու հարյուր հազար) Եվրոն, 12,000,000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին: Պայմանագրի գործողության ընթացքում ավելացված գումարի նկատմամբ տոկոսների հաշվարկը կատարվում է Պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 90 օրը, որի համար տոկոսների հաշվարկը կատարվում է տվյալ պահին Բանկում գործող տվյալ արժույթի ընթացիկ հաշիվների դրական մնացորդի համար սահմանված տոկոսադրույքով։
4
Առանց խզման իրավունքի կնքված Պայմանագրերի դեպքում ավանդատուն իրավունք չունի խզելու Պայմանագիրը և հետ պահանջելու ավանդի գումարը` Պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, բացառությամբ Անհատ ձեռնարկատերերից ներգրավված ավանդների, որոնց դեպքում առանց խզման իրավունքի Պայմանագիր չի կնքվում:
5
Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով (տվյալ դեպքում Ավանդատուն պետք է Բանկում ունենա ցանկացած տիպի բանկային հաշիվ` ՀՀ դրամով):
6
Խզման իրավունքով կնքված Պայմանագրերի դեպքում ավանդը կամ դրա մի մասը Պայմանագրով սահմանված ժամկետից շուտ պահանջելիս կատարվում է տոկոսագումարի վերահաշվարկ տվյալ պահին Բանկում գործող տվյալ արժույթի ընթացիկ հաշիվների դրական մնացորդի համար սահմանված տոկոսադրույքով : Պայմանագրով նախատեսված դեպքում Խոշոր ավանդատուներից ներգրավված Ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ վերադարձնելու վերաբերյալ Ավանդատուի կողմից պահանջ ներկայացվելու դեպքում ավանդը կամ դրա մի մասը Բանկը վերադարձնում է պահանջը ներկայացնելուց 30 օր հետո` մեկ բանկային օրվա ընթացքում:
7
Մինչ Պայմանագրի խզումը Ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորությունների հաշվին փոխանցված) տոկոսագումարները գանձվում են վերադարձվող ավանդի գումարից:
8
Ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։
9
Պայմանագրով նախատեսված դեպքում կամ ավանդատուի գրավոր դիմումի հիման վրա Պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է ավելացվել (կապիտալացվել) ավանդի գումարին Պայմանագրով նշված տոկոսների վճարման հաճախականությամբ: Տոկոսների կապիտալացման դեպքում ավանդի մնացորդի գումարը կարող է գերազանցել սույն տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան արժույթների համար նախատեսված առավելագույն գումարի սահմանաչափերը:
10
Ավանդատուի ցանկությամբ` Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել տվյալ պահին Բանկում գործող այդ ավանդատեսակի համար տեղեկատվական ամփոփագրով սահմանված պայմաններով (մասնավորապես՝ Պայմանագրի երկարաձգվող ժամկետին համապատասխանող տվյալ արժույթի առավելագույն տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարների վճարման պարբերականության/հաճախականության փոփոխության դեպքում, երբ նախորդ տեղեկատվական ամփոփագրում նշված տոկոսագումարների վճարման հաճախականությունը նշված չէ նոր (գործող) տեղեկատվական ամփոփագրում, ապա Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է տոկոսագումարների վճարման ամենամոտ հաճախականությամբ): Պայմանագրի ժամկետի ավարտից հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում գումարը փոխանցվում է Ավանդատուի ընթացիկ հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով, իսկ տոկոսների հաշվարկը կատարվում է տվյալ պահին Բանկում գործող տվյալ արժույթի ընթացիկ հաշիվների դրական մնացորդի համար սահմանված տոկոսադրույքով։
11
Բանկը չի կարող Պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
12
Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը ուժի մեջ մտնելու օրվանից 15 օր առաջ Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:
13
Պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ նման համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
14
Հաճախորդն իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
15
Ավանդային հաշվից քաղվածքները Բանկը հաճախորդին տրամադրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ավանդային պայմանագրով սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ։ Ավանդատուի բանկային հաշվին անկանխիկ ձևով մուտքագրված դրամական միջոցները, որոնք ուղղվել են ավանդային հաշվին, հետագայում բանկային հաշվից կանխիկ ետ ստանալու դեպքում գանձվում են «Բանկային հաշիվների, փոխանցումների և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագների» տեղեկատվական ամփոփագրով սահմանված միջնորդավճարներ:
16
Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների ու այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են՝ ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Բանկային հաշիվների, փոխանցումների և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագների» տեղեկատվական ամփոփագրի):
17
Ավանդատուն իրավունք ունի ավանդային գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին (Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ Էլ. փոստ՝ [email protected] Հեռախոս` (+37460) 70 11 11, Ֆաքս` (+37410) 58 24 21)՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամ դիմել դատարան (իսկ Բանկի և հաճախորդի միջև արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում` համապատասխան արբիտրաժային տրիբունալ) կամ ՀՀ կենտրոնական բանկ:
18
Բանկը պարտավոր է ավանդատուի կողմից ներկայացված բողոք-պահանջը ստանալու պահից սկսած՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել վերջնական պատասխան։ Բանկի վերջնական, գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից կամ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իր բողոք-պահանջի պատասխանը չստանալու դեպքում ավանդատուն իրավունք է ձեռք բերում վեց ամսվա ընթացքում պահանջը ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
19
Բանկը համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
20
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ՊԵԿ տրամադրելու համար Բանկը կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
21
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացրած հայտի հիման վրա:
22
Առանց Հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
23
Հաշվում առկա միջոցների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (Կետը կիրառելի է Անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում):

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը/Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ՝16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ 7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ՝

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է՝ 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է՝7միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)
Ավանդի տարեկան եկամտաբերությունը (APY) կարող է փոփոխվել ավանդի ներդրման ժամկետի օրերից կախված
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով
Օրինակ 1
Առանց ավելացման իրավունքի ներդրման դեպք.
Ավանդի ներդրման օրը
01.05.2025թ.
Ավանդի գումարը
1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
8.45%
Տոկոսագումարի վճարումը
ժամկետի վերջում (չենք հաշվարկում ավանդի վճարման օրը)
Ավանդի ժամկետը
730 օր (01.05.2027թ․)
Հաշվարկված տոկոսագումարը․
1,000,000 x 8.45% : 365 x 730= 169,000 ՀՀ դրամ
Ընդհանուր հաշվարկված տոկոսագումարը կազմում է
169,000 ՀՀ դրամ
Ավանդատուի ստացած տոկոսային եկամուտը
169,000 ՀՀ դրամ
Օրինակ 2
Ավելացման իրավունքով ներդրման դեպք.
Ավանդի ներդրման օրը
01.05.2025թ.
Ավանդի գումարը
1,000,000 ՀՀ դրամ
Ավանդի գումարը ավելացվում է
200,000 ՀՀ դրամ 15/02/2026թ.-ին
Տարեկան տոկոսադրույքը
7.20%
Տոկոսագումարի վճարումը
ժամկետի վերջում (չենք հաշվարկում ավանդի վճարման օրը)
Ավանդի ժամկետը
365օր (01․05․2026թ․)
Հաշվարկված տոկոսագումարը․
1,000,000 x 7.20% : 365 x 365 = 72,000 ՀՀ դրամ, 200,000 x 7.20% : 365 x 290 = 11,441 ՀՀ դրամ
Ընդհանուր հաշվարկված տոկոսագումարը կազմում է
83,441 ՀՀ դրամ
Ավանդատուի ստացած տոկոսային եկամուտը
83,441 ՀՀ դրամ

Սակագնային արխիվ

09.05.22-14.07.26 գործող սակագներ
221.65 KB
30.06.2021-ից գործող տեղեկատվական ամփոփաագիր
1.32 MB
16.03.2022-28.04.2022 գործող սակագներ
258.68 KB
28.04.2022-09․05․2022 գործող սակագներ
191.29 KB
Ցպահանջ ավանդատեսակի տեղեկատվական ամփոփագիր 28․04․22-09․05․22
165.39 KB
Իրավաբանական անձ հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.69 KB
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.41 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԻԱ
36.19 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԱՁ
33.39 KB
Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես ավելացման իրավունքով, այնպես էլ առանց ավելացման իրավունքի։
Իրավաբանական անձ հաճախորդը կարող է ներդնել Ավանդը առանց խզման իրավունքի, 180 և ավելի օր ժամկետով ու ստանալ սահմանված տոկոսադրույքից բարձր տոկոսադրույք, ՀՀ դրամով ավանդների համար՝ 0.5 տոկոսային կետով, ԱՄՆ դոլարով ավանդների համար` 0,25 տոկոսային կետով։
«Բիզնես Ապահով» ավանդի տարեկան տոկոսադրույքները տարատեսակ արժույթներով և ժամկետներով` կախված ավանդի ավելացման իրավունքի հնարավորություններից ներկայացված են հետևյալ հղումով։
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Բանկի կայքից, իսկ հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով։

Ավանդատու կարող է հանդիսանալ Բանկում ընթացիկ, քարտային, խնայողական կամ հատուկ բանկային  հաշիվ ունեցող (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով  նախատեսված դեպքերի), իրավաբանական անձը (այդ թվում` անհատ ձեռնարկատերը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձը, ով Բանկի հետ կնքել է կամ ցանկություն է հայտնել կնքելու Բանկային ավանդի պայմանագիր։
Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 1,000,000 ՀՀ դրամ կամ 2,000 ԱՄՆ դոլար կամ 2,000 Եվրո կամ 120,000 ՌԴ ռուբլի։

Հայտի ձև

Հաճախորդի տեսակը
ԱՁ
Իրավաբանական անձ
Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 15.07.2026 10:20
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт