Վճարային գործիքներ
Rocket Line 0%

Rocket Line 0%

ԴԱՐՁԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Վճարումներ ընդունելն այսքան հեշտ դեռ չի եղել։

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Հարց-պատասխան
Rocket Line 0%

Ի՞նչ է Rocket line 0%-ը

Rocket Line 0%-ը թվային ապառիկ է՝ նորարարական գործիք առցանց և անհպում գնումների ոլորտում։ Այն հնարավորություն է տալիս Ձեր հաճախորդներին ձեռք բերել ապրանքը կամ ծառայությունը, իսկ վճարել հետո՝ 1,2,3 կամ 6 ամիս անց՝ ըստ ցանկության, իսկ Ձեր բիզնեսին հնարավորություն է տալիս ստանալ ապրանքի կամ ծառայության դիմաց վճարը միանգամից՝ խուսափելով ժամանակի կորստից և լրացուցիչ ծախսերից։
Հաճախորդների սպասարկման արդյունավետության բարձրացումը ցանկացած բիզնեսի գործունեության առաջնային նպատակներից մեկն է։
Ավելի քան 4,390 առևտրային կետեր արդեն համագործակցում են Բանկի հետ Rocket Line 0% շրջանակներում։

Գործընկերների ցանկ

Առավելությունները

Վաճառքի ծավալների աճ և նոր հաճախորդներ
Նոր հաճախորդներ ներգրավելու հնարավորություն
Ապառիկի արագ տրամադրում
Ապառիկի տրամադրում հաշված վայրկյանների ընթացքում
Արագ սպասարկում
Գործարքի գումարի արագ ստացում Ձեր բանկային հաշվին
Ռեսուրսների խնայում
Վարկի ձևակերպում՝ առանց փաստաթղթերի հավաքագրման
24/7 հասանելություն
Rocket line վարկի սահմանաչափը 24/7 հասանելի է գնորդին

Ինչու՞ համագործակցել հենց IDBank-ի հետ

IDBank-ի և Idram-ի համատեղ թվային հարթակն ունի ավելի քան 500,000 օգտատեր, որոնք ինտերնետ և մոբայլ բանկինգների գովազդային հարթակներում կտեսնեն առաջարկը և կդառնան Ձեր բիզնեսի պոտենցիալ հաճախորդները։

Rocket Line 0% - Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Տեղադրում
Անվճար
Միջնորդավճար
Պայմանագրային
Rocket Line 0%-ը թվային ապառիկ է, որը հնարավորություն է տալիս Ձեր բիզնեսին խթանել վաճառքի ծավալները։
Rocket Line 0%-ը հաճախորդին տալիս է հնարավորություն ստանալ ապրանքը կամ ծառայությունը նույն պահին, իսկ վճարել ապրանքի համար նույն գումարը ավելի ուշ։
Վաճառակետից գնումներ կատարելիս հաճախորդը ուղղակի սքանավորում է QR կոդը՝ Idram&IDBank հավելվածի միջոցով, իսկ կայքէջից գնումներ կատարելիս ընտրում է Idram-ը որպես վճարման տարբերակ։ Եթե վաճառակետը համագործակցում է Բանկի հետ Rocket line 0%-ի շրջանակում, ապա բացի «Վճարել հիմա» տարբերակից հաճախորդին առաջարկվում է նաև վճարել նույն գումարը՝ 1 ամսից, 2 ամսից, 3 ամսից և 6 ամսից՝ կախված վաճառակետի և Բանկի համագործակցության պայմաններից։
Դասական ապառիկի ձևակերպումը և սպասարկումը Ձեր ընկերությունից կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ, իսկ ապառիկի տրամադրումից հետո զգալի ժամանակ է պահանջվում, մինչև գումարը կմուտքագրվի Ձեր հաշվին։ Մինչդեռ Rocket line 0% թվային ապառիկի դեպքում գումարը մուտքագրվում է Ձեր հաշվին անմիջապես վճարումից հետո՝ առանց ժամանակի կորստի։
Rocket Line 0%-ը ապահովում է վաճառքի ծավալի ավելացում։ Երբ հաճախորդը հետաձգում է գնումը, նվազում է գնումը երբևէ կատարելու հավանականությունը։ Իսկ Rocket Line սահմանաչափի առկայության դեպքում գնորդը առանց երկմտելու իրեն կարող է թույլ տալ գնումը կատարել նույն պահին՝ առանց հետաձգելու այն, քանի որ նույնիսկ 1,2,3 կամ 6 ամիս անց նա վճարելու է նույն գումարը, ինչ հիմա։
Հաճախորդը չի լրացնում դիմումներ, չի ստորագրում թղթային պայմանագրեր և այլ փաստաթղթեր, ուստի վաճառակետում ապառիկի ձևակերպման համար աշխատակցի առկայություն, փաստաթղթեր վարելու և պահպանելու անհրաժեշտություն չկա։ Ապառիկի ձևակերպման ամբողջ գործընթացն իրականացնում է հաճախորդը իր սմարթֆոնով՝ հաշված վայրկյանների ընթացքում, իսկ բիզնեսը խնայում է ժամանակն ու ռեսուրսները։
Ուղղակի լրացրեք կոնտակտային անձի տվյալները հետևյալ հղումով։ Հայտը ստանալուց Ձեզ հետ կապ կհաստատի անհատական մենեջերը, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և ընթացք կտա հայտին։ Կամ պարզապես այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք դիմում -հայտը։

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+375 (Բելառուս)
+7 (Ռուսաստան)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ)
+1 (Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
© 2023 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.12.2022 02:23
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт