Հարց-պատասխան
Առավելությունները
Ինչու՞ համագործակցել հենց IDBank-ի հետ
IDBank-ի և Idram-ի համատեղ թվային հարթակն ունի ավելի քան 500,000 օգտատեր, որոնք ինտերնետ և մոբայլ բանկինգների գովազդային հարթակներում կտեսնեն առաջարկը և կդառնան Ձեր բիզնեսի պոտենցիալ հաճախորդները։
Տեղադրում
Անվճար
Միջնորդավճար
Պայմանագրային
Rocket Line 0%-ը թվային ապառիկ է, որը հնարավորություն է տալիս Ձեր բիզնեսին խթանել վաճառքի ծավալները։
Rocket Line 0%-ը հաճախորդին տալիս է հնարավորություն ստանալ ապրանքը կամ ծառայությունը նույն պահին, իսկ վճարել ապրանքի համար նույն գումարը ավելի ուշ։
Վաճառակետից գնումներ կատարելիս հաճախորդը ուղղակի սքանավորում է QR կոդը՝ Idram&IDBank հավելվածի միջոցով, իսկ կայքէջից գնումներ կատարելիս ընտրում է Idram-ը որպես վճարման տարբերակ։ Եթե վաճառակետը համագործակցում է Բանկի հետ Rocket line 0%-ի շրջանակում, ապա բացի «Վճարել հիմա» տարբերակից հաճախորդին առաջարկվում է նաև վճարել նույն գումարը՝ 1 ամսից, 2 ամսից, 3 ամսից և 6 ամսից՝ կախված վաճառակետի և Բանկի համագործակցության պայմաններից։
Դասական ապառիկի ձևակերպումը և սպասարկումը Ձեր ընկերությունից կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ, իսկ ապառիկի տրամադրումից հետո զգալի ժամանակ է պահանջվում, մինչև գումարը կմուտքագրվի Ձեր հաշվին։ Մինչդեռ Rocket line 0% թվային ապառիկի դեպքում գումարը մուտքագրվում է Ձեր հաշվին անմիջապես վճարումից հետո՝ առանց ժամանակի կորստի։
Rocket Line 0%-ը ապահովում է վաճառքի ծավալի ավելացում։ Երբ հաճախորդը հետաձգում է գնումը, նվազում է գնումը երբևէ կատարելու հավանականությունը։ Իսկ Rocket Line սահմանաչափի առկայության դեպքում գնորդը առանց երկմտելու իրեն կարող է թույլ տալ գնումը կատարել նույն պահին՝ առանց հետաձգելու այն, քանի որ նույնիսկ 1,2,3 կամ 6 ամիս անց նա վճարելու է նույն գումարը, ինչ հիմա։
Հաճախորդը չի լրացնում դիմումներ, չի ստորագրում թղթային պայմանագրեր և այլ փաստաթղթեր, ուստի վաճառակետում ապառիկի ձևակերպման համար աշխատակցի առկայություն, փաստաթղթեր վարելու և պահպանելու անհրաժեշտություն չկա։ Ապառիկի ձևակերպման ամբողջ գործընթացն իրականացնում է հաճախորդը իր սմարթֆոնով՝ հաշված վայրկյանների ընթացքում, իսկ բիզնեսը խնայում է ժամանակն ու ռեսուրսները։
Ուղղակի լրացրեք կոնտակտային անձի տվյալները հետևյալ հղումով։ Հայտը ստանալուց Ձեզ հետ կապ կհաստատի անհատական մենեջերը, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և ընթացք կտա հայտին։ Կամ պարզապես այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք դիմում -հայտը։
Անուիտետային տարբերակով վարկի մարման դեպքում հաճախորդը/գնորդը իրականացնում է հավասարաչափ մարումներ՝ տրամադրված մարման ժամանակացույցին համապատասխան։ Մինչև 6 ամիսը ներառյալ ժամկետով վարկերի դեպքում վարկի մարումն իրականացվում է ժամկետի վերջում, իսկ 9-ից 36 ամիս ժամկետով վարկերի դեպքում՝ անուիտետային մարման եղանակով։
Թվային ապառիկ տեղում Idram&IDBank հավելվածի միջոցով
Ռեսուրսների խնայում
Վաճառքի ծավալի ավելացման հնարավորություն