Rocket Distributor վարկ

Rocket Distributor վարկ

Թվային ապառիկ անհատ ձեռնարկատերերի համար

Վարկի արժույթ
֏
Տոկոսադրույք
16.1%
Մարման ժամկետ
2 ամիս
Վարկի սահմանաչափ
100,000 ֏ - 10,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Rocket Distributor վարկ

Ձեռք բերեք ձեր բիզնեսին անհրաժեշտ շրջանառու միջոցները Rocket Distributor թվային ապառիկով և մարեք վարկը 2 ամիս հետո։

Վարկի առավելագույն սահմանաչափը 10,000,000 ՀՀ դրամ է։ Վճարելու համար պարզապես սկանավորեք մատակարարի տրամադրած QR կոդը IDBusiness Mobile հավելվածի միջոցով և օգտվեք Rocket Distributor-ի ձեր սահմանաչափից՝ սկսած 10,000 ՀՀ դրամից։ Վարկը կարող եք մարել միանվագ՝ վարկի տրամադրումից 2 ամիս հետո։



Առավելություններ

0% միջնորդավճար
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Առանց գրավի
Վարկը տրամադրվում է առանց գրավի և երաշխավորության
Արագ տրամադրում
Վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում
Արագ վճարում
Մատակարարին վճարեք տեղում, վարկը մարեք 2 ամսից
Փոխադարձ վստահություն
Մատակարարի հետ ստեղծեք երկարաժամկետ հարաբերություններ
Վարկի տեսակ
Վարկ
Վարկի նպատակ
Շրջանառու միջոցների ձեռքբերում՝ IDdistributor հավելվածով գեներացված QR-ը ընթերցելու միջոցով մատակարարներին անկանխիկ վճարում կատարելու համար
Հաճախորդ
ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն։
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար
100,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար
10,000,000 ՀՀ դրամ
Սահմանաչափի ներքո տրամադրվող վարկի նվազագույն գումար
10,000 ՀՀ դրամ
Սահմանաչափի ներքո տրամադրվող վարկի առավելագույն գումար
10,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք
15%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք
16,1%
Նվազագույն/առավելագույն ժամկետ
2 ամիս
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
Չի սահմանվում
Վարկի տրամադրման միջնորդավճար
Չի սահմանվում
Վարկի ամսական սպասարկման վճար
Չի սահմանվում
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
Վարկի մայր գումարի և տոկոսագումարի վճարում վարկային պայմանագրի ժամկետի ավարտին
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ)
6 ամիս
Տույժեր և տուգանքներ
· ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%

· Ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%

· Վարկի գումարի վաղաժամկետ մարման տույժ՝ չի սահմանվում։

*Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐՎԵՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՄԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
Վարկի գումարի տրամադրման և օգտագործման եղանակ
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ` բանկային հաշվին փոխանցելու միջոցով սույն տեղեկատվական ամփոփագրով սահմանված նպատակով
Վարկառուին ներկայացվող տարիքային սահմանափակում
ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց տարիքը վարկի տրամադրման օրվա դրությամբ չպետք է պակաս լինի 21 տարեկանից և Վարկի վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ (ստանձնած վարկային պարտավորությունների և տրամադրված երաշխավորությունների գծով)
1․ Վարկը տրամադրելու օրվան նախորդող 3 ամիսների ընթացքում ոչ ավել քան 9 օր ժամկետանց պարտավորությունների բացակայություն,

2. վարկը տրամադրելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ոչ ավել քան 30 օր ժամկետանց պարտավորությունների բացակայություն,

3․ վարկը տրամադրելու օրվան նախորդող 24 ամիսների ընթացքում «անհուսալի» դասակարգված վարկային պարտավորությունների բացակայություն,

4․ վարկը տրամադրելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն
Ապահովվածություն
Վարկարժանության գնահատական
Վարկ/գրավ (գրավի գնահատված իրացվելի արժեք) հարաբերակցություն
Գույքային գրավ չի պահանջվում
Գրավի առարկայի ապահովագրություն
Գույքային գրավ չի պահանջվում
Հայտի ընդունման և վարկի ձևակերպման վայր
IDBusiness Mobile հավելվածի միջոցով
Վարկի տրամադրման դրական գործոններ
1) Դրական վարկային պատմություն,

2) Կայուն դրամական հոսքեր

3) Բարի համբավ

4)Այլ գործոններ
Վարկի մերժման գործոններ
1) Բացասական վարկային պատմություն,

2) Ֆինանսական ոչ բավարար վիճակ,

3) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,

4) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

5) Այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
Մինչև 10 րոպե
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ
Վարկի տրամադրման մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո
Որոշման վավերականության ժամկետ
Առավելագույնը 10 րոպե
Որոշման վերահաստատման ժամկետ
Առանց վերահաստատման իրավունքի (որոշման վավերականությունը լրանալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել նոր հայտ)
Վարկը տրամադրելու ժամկետ
IDBusiness Mobile հավելվածում վարկի ստացման “Ստորագրել” կոճակը սեղմելուց անմիջապես հետո (առավելագույնը 1 ժամվա ընթացքում), բայց ոչ ուշ քան Պայմանագրի կնքման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում
1
Վարկային սահմանաչափի ներքո վարկի ստացման ժամանակ հավելյալ փաստաթղթեր չեն պահանջվում
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
1
«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝

-հաճախորդը իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։

-Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
2
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ։ Եթե հաճախորդը համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, ապա իրավունք ունի միակողմանիորեն վաղաժամկետ լուծել պայմանագիրը` վերադարձնելով տրամադրված վարկի հիմնական գումարն ամբողջությամբ և վճարելով հաշվարկված տոկոսները և այլ վճարները։ Անկախ Բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի (փոխառության) տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։
3
Վարկառուի վարկարժանության գնահատմանը մասնակցում են Վարկառուի՝ ինչպես որպես ֆիզիկական անձի, այնպես էլ՝ որպես Անհատ ձեռնարկատիրոջ, ձեռնարկատիրական գործունեությունից գոյացող եկամուտները։
4
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
5
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ:
6
Վարկի տոկոսադրույքը փոփոխելու պայմանները, այդ թվում վարկը ժամկետանց դառնալու դեպքում տոկոսադրույքի բարձրացման պայմանները նախատեսված են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկավորման կանոններում`հետևյալ հղմամբ::
7
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։
8
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՏՈԿՈՍՆԵՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ /ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ/ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ: ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
9
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
10
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
11
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
12
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
13
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր:
14
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
15
Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBusiness Mobile հավելվածի և Բանկ-հաճախորդ (IDBusiness Online - https://online.idbank.am) առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

Սակագնային արխիվ

12․03․26-25․06․26 գործող սակագներ
1013.37 KB
Իրավաբանական անձ հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.69 KB
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.41 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԻԱ
36.19 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԱՁ
33.39 KB
Rocket Distributor վարկը/ վարկային սահմանաչափը անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար ապառիկ վարկի ստացման եղանակ է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել բիզնեսի գործունեության համար անհրաժեշտ շրջանառու միջոցները և դրանց համար վճարել վարկի ժամկետի վերջում։
Վարկի անվանական տոկոսադրույքը 15% է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկի տրամադրման միջնորդավճար և այլ վճարներ չեն կիրառվում, փաստացի տոկոսադրույքը կազմում է 16,1%:
Սահմանաչափը կարող է տրամադրվել ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, որոնց ֆիզիկական անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Ընդ որում, ԱՁ-ն պետք է նախորդող 6 ամիսների ընթացքում ծավալած լինի անընդհատ բիզնես գործունեություն և ունենա IDBusiness Mobile հավելված։
Սահմանաչափը արտացոլվում է Տեղեկատվական ամփոփագրում նշված պայմաններին բավարարող հաճախորդների IDBusiness Mobile հավելվածում։
Բիզնեսի տեսանկյունից պրոդուկտի առավելությունը ձեռքբերվելիք ապրանքների/ շրջանառու միջոցների համար հետաձգված վճարումներ իրականացնելու հնարավորությունն է։ Առաքվող ապրանքի գումարը մատակարարը ստանալու է անմիջապես, սակայն հաճախորդը վճարումը կատարելու է 2 ամիս անց։ Սա կարող է բիզնեսի և մատակարարի միջև երկարաժամկետ համագործակցության և փոխադարձ վստահության հաստատման հիմք դառնալ։
Այն հաճախորդը, ում IDBusiness Mobile հավելվածում արտացոլվում է Rocket Distributor վարկային սահմանաչափը, կարող է օգտագործել այն Բանկի հետ համագործակցող Մատակարար կազմակերպություններից ապրանքների առաքման դիմաց վճարման համար։
Վճարումն իրականացվում է Առաքչի կողմից IDDistributor հավելվածում գեներացված QR կոդի ընթերցման միջոցով։
Սահմանաչափի հաստատմանը կարող են նպաստել դրական վարկային պատմությունը, կայուն դրամական հոսքերը, բարի համբավը և այլն։
Սահմանաչափի հաստատմանը կարող են խոչընդոտել բացասական վարկային պատմությունը, ֆինանսական ոչ բավարար վիճակը, կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկատվության տրամադրումը, վարկի վերադարձելիությունը կասկածի տակ դնող տեղեկատվության տրամադրումը և այլն։
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Բանկի կայքից, իսկ հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն՝ 010 59 33 11, 010 59 33 33 հեռախոսահամարներով։

Դիմել հիմա

Հայտի ձև

Հաճախորդի տեսակը
ԱՁ
Իրավաբանական անձ
Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.08.2026 04:14
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт