Հայտարարություն
2019թ. ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 15:00-ին կկայանա «ԱյԴի Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով:Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել են հետևյալ հարցերը.
1. Բանկի 2018թ. գործունեության մասին հաշվետվության հաստատում,
2. Բանկի 2018թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատում,
3. Բանկի 2018թ. շահույթների և վնասների բաշխման հաստատում,
4. Բանկի Խորհրդի կազմի հաստատում,
5. Այլ հարցեր:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվելու է 02.04.2019թ. դրությամբ:
Մասնակիցները կարող են գրանցվել և ծանոթանալ Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովում քննարկվող հարցերին առնչվող տեղեկատվությանը և նյութերին Բանկի գլխամասային շենքում` սկսած 2019թ. ապրիլի 9-ին, ժամը 12։00-ից: