Տեղեկացում
Սիրելի՛ հաճախորդ,
Ուրախությամբ հայտնում ենք, որ IDBanking.am առցանց հարթակում և Idram հավելվածում կրկին հնարավոր է քարտից ելքագրումներ կատարել՝ փոխանցել այլ քարտի կամ հաշվի, հարթակում առաջարկվող բոլոր ծառայությունների դիմաց վճարում կատարելիս որպես վճարման աղբյուր ընտրել Ձեր IDBank-ի քարտը։
Մեր թիմի աշխատանքների արդյունքում բոլոր տեխնիկական խնդիրներն այլևս լուծված են։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը ժամանակավոր անհարմարություններ պատճառելու և շնորհակալություն հայտնում համբերատար սպասելու համար:
Սիրով տեղեկացնում ենք, որ շարունակում ենք հարթակի կատարելագործման աշխատանքները՝ Ձեզ ավելի հարմարավետ, ամբողջական և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410593333, +37460273333 կամ +37412333333 շուրջօրյա հեռախոսահամարներից մեկով․ մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: Դուք կարող եք նաև այցելել Բանկի պաշտոնական կայք idbank.am։
Իդրամի և IDBank-ի համատեղ հարթակի բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.idbank.am/retail/IDBanking/։