Հայտարարություն
Հարգելի՛ հաճախորդներ,Տեղեկացնում ենք, որ IDBank-ի բանկային ծրագրում իրականացվելու են ծրագրային թարմացումներ և բարելավումներ: Այդ նպատակով նոյեմբերի 21-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 22-ի ժամը 05։00-ն անհասանելի են լինելու IDBank-ի կողմից մատուցվող առցանց բանկային ծառայությունները․ մասնավորապես ՝
- IDBanking.am հարթակում՝ «Հաշիվներ», «Ավանդներ», «Վարկեր», «Քարտեր» բաժինները,
- Իդրամ հավելվածում՝ «Բանկինգ» բաժինը, ինչպես նաև Իդրամ հավելվածից դեպի բանկային քարտեր փոխանցումները։ Իդրամ հավելվածի մյուս բոլոր ծառայությունները կգործեն բնականոն։
Տեղեկացնում ենք նաև, որ «Կենտրոն» մասնաճյուղի արտարժույթի փոխանակման կետը նույնպես ծրագրային բարելավումներով պայմանավորված նոյեմբերի 21- ին կսպասարկի ժամը 13։00-ից 15։30-ը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և տեղեկացնում, որ բոլոր բարելավումներն իրականացվում են Ձեզ ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։