Տեխնիկական աշխատանքներ
Հարգելի հաճախորդներ,Տեղեկացնում ենք, որ սպասարկման որակի բարելավման և տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով սույն թվականի հուլիսի 17-ին, ժամը 01։00-ից 19։00-ն անհասանելի են լինելու՝
- Idram&IDBank հավելվածում՝ IDBank-ի սինքրոնացված քարտերը, հաշիվները, վարկերը, ավանդները (կցված քարտերը հասանելի են լինելու և գործելու են անխափան), IDBank-ի և այլ քարտերին փոխանցումները,
- www.idbanking.am հարթակում IDBank-ի քարտերը, հաշիվները, վարկերը, ավանդները,
- IDBank-ի տերմինալներով IDBank-ի հաշիվների համալրումները և վարկերի մարումները,
- Idram, Telcell, EasyPay և MobiDram ընկերություների տերմինալներով և դրամապանակներով IDBank-ի հաշիվների համալրումները և վարկերի մարումները,
- IDBusiness հավելվածն ամբողջությամբ,
- IDpay, FORABANK, Սբերբանկ համակարգերից IDBank-ի հաշիվներին փոխանցումները։
- Idram&IDBank հավելվածից դեպի IDpay փոխանցումները:
Հարցերի դեպքում կարող եք դիմել շուրջօրյա գործող Հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 27 33 33, 010 59 33 33, 012 33 33 33 հեռախոսահամարներով։
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարության համար, միաժամանակ վստահեցնում, որ այս աշխատանքները միտված են առավել բարձրակարգ սպասարկում ապահովելուն։