03.11.2017

Հայտարարություն

Ուշադրություն`

Տեղի են ունեցել փոփոխություններ հաճախորդների կողմից առաջարկվող տոկոսադրույքով վարկ ստանալու նպատակով կազմակերպվող Մրցույթի ժամկետների մեջ:

Փոփոխությունները ստորև`

Մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել Մրցույթի Կանոնակարգով սահմանված ձևին համապատասխանող Մրցույթի մասնակցության հայտ, որը կարելի է ձեռք բերել «Անելիք Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակից՝ ՀՀ ք. Երևան, Վարդանանց 13 հասցեում կամ Բանկի մասնաճյուղերից, որտեղ հաճախորդը ներկայացրել է վարկ ստանալու նպատակով դիմում-հայտը: Մրցույթին կարող են մասնակցել այն հաճախորդները, որոնք դիմել Բանկ վարկի ստացման նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ից մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ՝ փակ (սոսնձված) ծրարով` մինչև ս.թ. դեկտեմբերի 08-ը,  ժամը 17:00-ն։ 
Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցի Մրցույթին:

Մրցույթի մասնակցության հայտերի բացումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 12։00-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում` բացման արարողությանը մասնակցելու ցանկություն հայտնած Մասնակիցների ներկայությամբ: Հայտերի բացման արարողությունը, ինչպես նաև Մրցույթի արդյունքների ամփոփումը (նիստը)  զուգահեռ հեռարձակվելու է համացանցի միջոցով՝ ուղիղ կապով։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.09.2021 10:20
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт