Հայտարարություն

Հայտարարություն

Մենք անում ենք ամեն ինչ, որ քո ֆինանսներն արդյունավետ աշխատեն քեզ համար, իսկ դու հեշտությամբ կառավարես դրանք։

Ներդնելով ավանդ IDBank-ում` դու կստանաս մինչև 9.5% տարեկան եկամուտ* ՀՀ դրամով (տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 9.9%) և մինչև 4.5%՝ ԱՄՆ դոլարով ավանդի դեպքում (տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 4.6%)․ մյուս արժույթների պայմաններին ծանոթացիր այստեղ։

Idram&IDBank հավելվածով արդեն կարող ես ներդնել ավանդ սկսած 10,000 ՀՀ դրամից, 20 ԱՄՆ դոլարից և 1,000 ՌԴ ռուբլուց, բացի այդ կստանաս ավելի ձեռնտու պայմաններ` ՀՀ դրամի դեպքում 0.5, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 0.25 տոկոսային կետով բարձր տարեկան տոկոսադրույք։ ՌԴ ռուբլիի դեպքում 0.5 նիշով բարձր տոկոսադրույք ստանալ կարելի է 366-730 օրով առցանց ավանդ ներդնելիս։

Ավանդը կարող ես ներդնել՝ ընտրելով քեզ հարմար ժամանակահատված՝ 31-1096 օր։

Տեղեկացնում ենք, որ փոփոխվել են ավանդի ներդրման պայմանները, նոր պայմանները տե՛ս այստեղ։

Եթե ցանկանում ես դրամական միջոցներ ներդնել մեկ ամսից քիչ ժամկետով, ապա IDBank-ի խնայողական հաշիվը քեզ համար է։

Այստեղ ավելի մեծ եկամուտ ստանալու հնարավորություն էլ ունես, եթե կատարում ես անհպում QR-վճարումներ Idram&IDBank հավելվածի միջոցով։

Խնայողական հաշիվների փոփոխված պայմաններին ծանոթացիր այստեղ։

No cash, Go mobile, Save smart!

* Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 24.09.2021 04:11
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт