Օվերդրաֆտ «IDBusiness Shoppy»

Օվերդրաֆտ «IDBusiness Shoppy»

Մինչև 50.000.000 դրամի կամ համարժեք արտարժույթի չափով

Վարկի արժույթ
֏ , $, €
Տոկոսադրույք
Սկսած 11%
Ժամկետ
6-36 ամիս
Օվերդրաֆտի չափ
500.000 - 50.000.000 ՀՀ դրամ

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Օվերդրաֆտ «IDBusiness Shoppy»

Շահավետ պայմաններ և  մի շարք  արտոնություններ «IDBusiness Shoppy» օվերդրաֆտով

Շահավետ պայմաններով օվերդրաֆտ Ձեր բիզնեսի համար. «IDBusiness Shoppy» փաթեթի շրջանակներում Դուք կարող եք ստանալ 500.000 - 50.000.000 դրամի կամ համարժեք արտարժույթի չափով օվերդրաֆտ և մարել այն մինչև 36 ամիս ժամկետում՝ առանց տարեկան սպասարկման վճարի և մինչև 45 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով։

Օվերդրաֆտի հետ միասին Դուք ստանում եք նաև անվճար  առցանց հարթակների հասանելություն՝ IDBusiness Mobile և IDBusiness Online` Բանկ-Հաճախորդ համակարգի։ 



Առավելություններ

Արժույթի ընտրություն
Օվերդրաֆտ՝ ֏, $, € արժույթներով
Տոկոսագումարի արտոնյալ ժամկետ
45 օր մարման արտոնյալ ժամանակահատված
IDBusiness Mobile/Online
Կառավարեք Ձեր բիզնեսը հավելվածով կամ առցանց հարթակով
Արագ որոշման կայացում
Բիզնեսի պարզեցված վերլուծություն
Հաճախորդ
ՀՀ ռեզիդենտ և ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ Անհատ ձեռնարկատեր
Նպատակ
Շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի իրականացման և ձեռնարկատիրական այլ նպատակներով վճարային քարտի միջոցով տրամադրվող օվերդրաֆտ
Նվազագույն գումար*
500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

*Արտարժույթի փոխարժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում հայտի հաստատման օրվա դրությամբ Բանկի կողմից տվյալ արժույթի «վաճառքի» համար սահմանված փոխարժեքը։
Առավելագույն գումար*
50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

*Արտարժույթի փոխարժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում հայտի հաստատման օրվա դրությամբ Բանկի կողմից տվյալ արժույթի «վաճառքի» համար սահմանված փոխարժեքը։
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Նվազագույն և առավելագույն ժամկետ
6-36 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք/«IDBusiness Shoppy» փաթեթի շրջանակում տրամադրվող օվերդրաֆտի դեպքում*
ՀՀ դրամ`14-18%

ԱՄՆ դոլար` 11-15%

Եվրո`11-15%

*Օվերդրաֆտի գործողության մեջ գտնվելու ժամանակահատվածում «IDBusiness Shoppy» փաթեթից հրաժարվելու դեպքում օվերդրաֆտի տարեկան անվանական տոկոսադրույքը ենթակա է վերանայման:
Տարեկան անվանական տոկոսադրույք/«IDBusiness Shoppy» փաթեթի շրջանակից դուրս տրամադրվող օվերդրաֆտի դեպքում
ՀՀ դրամ`14.5-18.5%

ԱՄՆ դոլար` 11․5-15․5%

Եվրո`11․5-15․5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք*
ՀՀ դրամ`14.9-20.6%

ԱՄՆ դոլար` 11.6-17%

Եվրո`11.6-17%


*ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Հայտի ուսումնասիրության վճար
Չի սահմանվում
Օվերդրաֆտի սպասարկման վճար
Չի սահմանվում
Տույժեր, տուգանքներ
1) ժամկետանց օվերդրաֆտի գումարի տույժ` օրական 0.1%

2)ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%

Վաղաժամկետ մարման/պայմանագրի դադարեցման տույժ
Չի սահմանվում

*Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Մարման արտոնյալ ժամանակահատված*
Մինչև 45 օր։ Նախորդ ամսվա ընթացքում օվերդրաֆտի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումների ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ կարող են չհաշվարկվել, եթե հաճախորդը նշված եղանակով օվերդրաֆտի օգտագործված մասի մարումը կատարի մինչև հաջորդող ամսվա 15-ը ընկած ժամանակահատվածում:

*Մարման արտոնյալ ժամանակահատված տրամադրվում է միայն Visa Platinum Business քարտի դեպքում։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐՎԵՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՄԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ
Անկանխիկ՝ Բանկում բացված վճարային քարտի միջոցով
Վճարային քարտի տեսակ և սպասարկման պայմաններ
1)«IDBusiness Shoppy» փաթեթի շրջանակում տրամադրվելու պարագայում՝ համաձայն Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող «IDBusiness Shoppy» փաթեթի Տեղեկատվական ամփոփագրի դրույթների
2)«IDBusiness Shoppy» փաթեթի շրջանակից դուրս տրամադրվելու պարագայում՝ համաձայն յուրաքանչյուր քարտի տեղեկատվական ամփոփագրով սահմանված պայմանների և սակագների, որոնք տեղադրված են հետևյալ հղումով՝ Բիզնես քարտերի տեղեկատվական ամփոփագիր
Բանկ-հաճախորդ համակարգի տրամադրում
Անվճար
IDBusiness Mobile հավելվածի միացում և ակտիվացում
Անվճար
Օվերդրաֆտի գումարի և տոկոսագումարների մարումներ
Ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված օվերդրաֆտի գումարի 10%-ի և կուտակված տոկոսագումարների հանրագումարի չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը, իսկ օվերդրաֆտի գումարի ամբողջական մարումը` օվերդրաֆտի պայմանագրով նախատեսված վերջնաժամկետին:

Տոկոսագումարների մարումն իրականացվում է քարտային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով` յուրաքանչյուր մուտքից` հաշվեգրված տոկոսագումարի չափով:
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ)
6 ամիս
Վարկառուին ներկայացվող այլ պահանջներ
ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց տարիքը օվերդրաֆտի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1) Օվերդրաֆտի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն

2)Հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում հանրագումարային 30-ից ավել ժամկետանց օրերի բացակայություն
Օվերդրաֆտի ապահովության նկատմամբ պահանջներ
Բանկի կողմից ընդունելի ապահովման միջոցներ, այդ թվում․

• Վարկարժանության գնահատական

• Անշարժ գույք,

• Տրանսպորտային միջոց,

• Հիմնական և շրջանառու միջոցներ,

• Երաշխավորություն*,

• Ֆինանսական հոսքեր (ապագա դրամական հոսքեր)

• Երաշխիքներ

• Դրամական միջոցներ

• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։

*Վարկառուի պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում երաշխավորը կրում է պայմանագրով նախատեսված պատասխանատվություն, որի շրջանակում կարող է առաջանալ պարտավորությունների կատարումից բխող բռնագանձում նրա գույքի և/կամ դրամական միջոցների նկատմամբ, ինչպես նաև վարկային պատմության վատթարացում՝ վարկային բյուրո տեղեկատվության փոխանցման արդյունքում։
Վարկ/գրավ (գրավի գնահատված իրացվելի արժեք) հարաբերակցություն
Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` առավելագույնը` 50-100%` կախված գրավի տեսակից (գույքային գրավով ապահովված վարկերի դեպքում): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ վարկը կարող է տրամադրվել նաև առանց գույքային գրավի ապահովման կամ միաժամանակ` գույքային գրավի և այլ ապահովմամբ (երաշխավորություն, ապագա դրամական հոսքեր, գույքային իրավունք և այլն):
Գրավի առարկայի ապահովագրություն
Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն` որը իրականացվում է վարկի հիման վրա։

Ապահովագրական ընկերությունների ցանկ
Հայտի ընդունման և օվերդրաֆտի ձևակերպման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր, Բանկի ինտերնետային կայք (հայտի ընդունման մասով)
Տրամադրման դրական գործոններ
1) Դրական վարկային պատմություն,

2) Վարկարժանության դրական գնահատական,

3) Ֆինանսական բավարար վիճակ,

4) Բարի համբավ,

5) Այլ գործոններ
Մերժման գործոններ
1) Բացասական վարկային պատմություն,

2) Վարկարժանության բացասական գնահատական,

3) ՓԼ/ԱՖ ոլորտում առկա սահմանափակումները,

4) Ֆինանսական ոչ բավարար վիճակ,

5) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,

6) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

7) Այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3-5 աշխատանքային օր
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ
1 աշխատանքային օր
Որոշման վավերականության ժամկետ
30 աշխատանքային օր
Որոշման վերահաստատում
Առավելագույնը 2 անգամ` վերահաստատման օրվա դրությամբ գործող օվերդրաֆտի տրամադրման պայմաններով
Օվերդրաֆտի տրամադրման ժամկետ
Օվերդրաֆտի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր, եթե հաճախորդը օվերդրաֆտը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել` պահպանելով 31-րդ կետում նշված ժամկետը։
Օվերդրաֆտի ժամկետի երկարաձգում
Օվերդրաֆտի ժամկետը կարող է երկարաձգվել Բանկի կողմից, վարկի ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող տվյալ վարկատեսակի տեղեկատվական ամփոփագրով նախատեսված պայմաններով, Բանկի դրական դիրքորոշման դեպքում:
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
1.Փաստաթղթերի ցանկ
Օվերդրաֆտի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ հղումով։
2
Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է Հաճախորդից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
3
Այն փաստաթղթերը, որոնցում պարունակվող տեղեկատվությունը Բանկը հնարավորություն ունի ստանալու իրեն հասանելի տեղեկատվական բազաներից, չեն պահանջվում Հաճախորդից (եթե առկա է Հաճախորդի (Անհատ ձեռնարկատերերի դեպքում) կամ Հաճախորդի իրավասու անձի համաձայնությունը այդ տեղեկատվությունը ստանալու և մշակելու վերաբերյալ)։
1
«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝

-հաճախորդը իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։

-Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
2
Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
3
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
4
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ:
5
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտարժույթով վարկերի մարումները կատարվում են տվյալ Վարկի արժույթով հաշվից, իսկ դրա վրա անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` նաև ցանկացած արժույթով այլ հաշիվներից, ընդ որում արժույթների փոխարկումն իրականացվում է այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով։
6
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
7
Արտարժույթով տրամադրված վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:
8
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու վարկի էական պայմանները, այդ թվում՝ Վարկի տոկոսադրույքը՝ կամ պահանջել գործող պարտավորության վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական մարում՝ ԱյԴի Բանկ ՓԲԸ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկավորման Կանոններով նախատեսված դեպքերում:
9
ՎԱՐԿԱՅԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։
10
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ, ԵԹԵ ՉԿԱՏԱՐԻ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
11
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
12
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՏՈԿՈՍՆԵՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ /ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ/ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ: ՎԱՐԿԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
13
Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
14
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
15
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
16
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
17
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ ԱյԴի Բանկ ՓԲԸ-Ի պաշտոնական կայքում՝ հղումով։
18
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
19
Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBusiness Mobile հավելվածի և Բանկ-հաճախորդ (IDBusiness Online - https://online.idbank.am) առցանց համակարգի միջոցով: Բանկի հեռավար սպասարկման ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները ներկայացված են «Հեռավար բանկային ծառայությունների մատուցման հրապարակային պայմաններում»:

Սակագնային արխիվ

06․11․23-25․06․26 գործող սակագներ
2.35 MB
Պահանջվող փաստաթղթեր
693.13 KB
Իրավաբանական անձ հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.69 KB
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների վարկի-գրավի լիազորագրի օրինակելի ձև
31.41 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԻԱ
36.19 KB
Լիազորագրի օրինակելի ձև/ԱՁ
33.39 KB

Դիմել հիմա

Օվերդրաֆտ. մինչև 50 մլն ֏
Մինչև 36 ամիս մարման ժամկետ

Հայտի ձև

Հաճախորդի տեսակը
ԱՁ
Իրավաբանական անձ
Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
Անձնագիր / Միջազգային անձնագիր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
ՀԾՀ / Սոց․ քարտ
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
Այլ փաստաթղթեր
Կցեք կամ քաշեք այն այստեղ
Ֆայլի չափը ոչ ավելի, քան 6 MB:Ֆայլի ընդունելի ձևաչափեր՝ pdf, jpg, png, gif, doc
Անընդունելի ֆայլ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 26.06.2026 05:58
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт