IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

IDBank-ը դեկտեմբերի 12-ին իրականացնելու է 1-ին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:

Բանկի 1-ին թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։
Հիշեցնենք, որ IDBank-ը նոյեմբերի 22-ին թողարկել է իր 6-րդ տրանշի պարտատոմսերը, որոնց արժեկտրոնների վճարումը հաճախորդների խնդրանքով իրականացվելու է 3-ամյսա պարբերականությամբ։ 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%։

6-րդ տրանշի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել մինչև ս․թ․ դեկտեմբերի 28-ը IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։

Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում և մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) միջոցով։
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23/02/2018թ 1/124Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am  հասցեով։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.09.2021 11:17
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт