IDBank-ի դոլարային պարտատոմսեր

Սույն թվականի հուլիսի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.

  • Ընդհանուր ծավալը՝ 5 մլն․ ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25 %
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնի վճարում՝ եռամսյա պարբերականությամբ
  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ՝ 24/07/2023
  • Տեղաբաշխման ավարտ՝ 22/09/2023
  • Մարման ամսաթիվ՝ 24/10/2025

   Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ Բանկի պարտատոմսերը այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ «Ուրախ ենք, որ թվայնացման գործընթացն արդեն հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ձեռք բերել Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն առանց Բանկ այցելելու։ Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելուն և, իհարկե, նրանց ժամանակը խնայելուն», - ասում է Արման Ասատրյանը։

Պարտատոսմեր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակն ու քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 21.07.2023 02:49
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт