SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք

SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի: Պարզապես Ձեր սմարթֆոնը պետք է ունենա NFC ընթերցելու հնարավորություն։

Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն), որոնք կարող են օգտվել հետևյալ առավելություններից․

  • Հավելվածի միջոցով վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:
  • Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։
  • Ձեր տերմինալը միշտ Ձեզ հետ է, և Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։
  • SoftPOS հավելվածի միջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ և անհպում վճարումներ կրեդիտային և դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay վճարման եղանակներով:

SoftPOS տերմինալն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կոնտակտային անձի տվյալները՝ անցնելով հղումով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկը կդիտարկի հայտը և բավարարման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 08.09.2023 06:10
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт