Այսուհետ հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել պետական մի շարք ծառայություններից Բանկի բոլոր մասնաճյուղերում։ Այդպիսի ծառայություններից են օրինակ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, իրավաբանական անձանց գրանցումը, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացումը:


«Բանկը մշտապես ընդլայնում և կատարելագործում է մատուցվող ծառայություններն ու սպասարկման որակը: Մինչ այս պետական մարմինների կողմից տրամադրվող ծառայությունները հնարավոր էր ստանալ Բանկի միայն մի քանի մասնաճյուղերից:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր արդեն Բանկի բոլոր մասնաճյուղերից հնարավոր է ստանալ նշված ծառայությունները և ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց համար նախընտրելի վայրից ստանալ ծառայությունները՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները։ Ավելին, բանկի հաճախորդները հնարավորություն ունեն մեր հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով նախoրոք պատվիրել իրենց անհրաժեշտ տեղեկանքները և այցելել իրենց նախընտրելի մասնաճյուղ միայն տեղեկանքները ստանալու համար»,- նշել է մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт