IDBank-ի Էջմիածնի մասնաճյուղը՝ նոր հասցեում
IDBank-ի Էջմիածնի մասնաճյուղը Խորենացի 16 հասցեում։ Այն հերթականն է Բանկի նորարար, ժամանակակից ոճով մասնաճյուղերից: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ սպասարկում ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, Բանկի Խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը, Խորհրդի և Վարչության անդամներ, գործարարներ և հաճախորդներ: IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով IDBank-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է բացել ու վերաբացել նվազագույնը ևս երկու մասնաճյուղ. «Էջմիածնի մասնաճյուղի վերաբացումը նպատակ ունի այս տարածաշրջանում շեշտադրել մեր ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում՝ նորարար, առավել հարմարավետ պայմաններում: Կարևորելով հաճախորդների հարմարավետությունն ու գոհունակությունը՝ մենք արդեն իսկ գործարկել ենք կատարելագործված Online-Banking (IDBanking) համակարգը, որը հնարավորություն է տալիս օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից՝ առավել հարմար եղանակով և գործարքներ կատարել առանց Բանկ այցելելու»,- նշել է Մհեր Աբրահամյանն ու խոստացել, որ Բանկն առաջիկայում հանդես կգա այլ նորույթներով: Էջմիածնի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 200-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և այլն: IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում և Գավառում: IDBank-ը, շարունակաբար կատարելագործելով մասնաճյուղային ցանցն ու միաժամանակ ձգտելով թվայնացնել մատուցվող ծառայությունները, նպատակ ունի գոհացնել բոլոր հաճախորդներին ՝ թե իրական շփումը, թե թվային սպասարկումը գնահատողներին:
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт