Տեղեկացում

Հարգելի՛ հաճախորդ,

Ավելի վաղ նախատեսված էր սույն թվականի մայիսի 20-ին փոփոխել ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների կողմից կանխիկ և անկանխիկ մուտքերի ստացման համար գործող սակագները, որոնք սահմանվում են IDBank-ի ներքին որոշմամբ։ Մասնավորապես՝ օրացույցային ամսվա ընթացքում հաշվին անկանխիկ ստացված 50,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը գերազանցող մասի նկատմամբ նախատեսվել էր կիրառել 1% միջնորդավճար։

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեզ հաջողվել է օպտիմալացնել արտարժութային անկանխիկ մուտքերի ստացման գործընթացը, ինչի արդյունքում լրացուցիչ միջնորդավճար կիրառելու կարիք այլևս չկա։

Այսպես, որոշվել է չկիրառել որևէ փոփոխություն։

Բանկի հաճախորդների հաշիվներին անկանխիկ մուտքերը ցանկացած արժույթով առանց սահմանափակումների հաճախորդների համար մնում են անվճար նաև մայիսի 20-ից հետո։

Կանխիկ և անկանխիկ մուտքերի, ինչպես նաև այլ ծառայությունների գործող սակագներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքէջում։


Շնորհակալություն, որ մեզ հետ եք

IDBank թիմ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.07.2022 03:31
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт