Ուշադրություն

Ուշադրություն

Սիրելի՛ հաճախորդներ,

Զեղծարարության դեպքերը կանխելու և Ձեր ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ IDBank-ը որևէ տեսակի վարկ տրամադրելիս չի համագործակցում միջնորդ հանդիսացող ընկերությունների և անհատների հետ։

Վարկերի տեսակների, տոկոսագումարների և այլ հիմնական պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է Բանկի պաշտոնական կայքում, լրացուցիչ տեղեկություններ, գովազդային արշավների վերաբերյալ պայմաններ կարող եք գտնել Բանկի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։ Խնդրում ենք ֆինանսական որևէ գործարք կատարելիս, հատկապես՝ վարկի համար դիմելիս հետևել ստորև թվարկված կանոններին․

1.     Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք երբեք և ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել Ձեր հեռախոսը, հասանելիություն չտալ Ձեր անձնական գաղտնի տվյալներին, ինչպիսիք են գաղտնաբառը և անձնագրի կամ նույնականացման քարտի համարը։

2.     Օֆֆլայն գործարքներ կատարելիս պարտադիր կերպով ստուգե՛ք մասնաճյուղերի հասցեները Բանկի պաշտոնական կայքում։ Այստեղ նշված մասնաճյուղերից բացի այլ վայրերում Բանկը չունի ներկայացուցչական գրասենյակներ, չկան նաև ներկայացուցիչ անհատներ, որոնք կարող են Բանկի անունից Ձեզ վարկեր տրամադրել։

3.     IDBank-ի կողմից Idram&IDBank հավելվածի միջոցով Ձեզ տրամադրվելիք վարկի գումարից գանձվող միջնորդավճարի չափը նույնպես նշված է Բանկի պաշտոնական կայքում։ Զեղծարարները, սովորաբար Ձեր իսկ թույլտվությամբ, Ձեր փոխարեն դիմելով Բանկ, ստանում են վարկային միջոցների այն գումարը, որքան կստանայիք Դուք, եթե անձամբ դիմեիք Բանկ․ փոխարենը միջնորդները, իբր ծառայություն մատուցելու համար, գանձում են աստղաբաշխական միջնորդավճարներ՝ հաճախորդի վրա թողնելով ծանր վարկային բեռ։

Կասկածելի միջադեպերի դեպքում խնդրում ենք կապվել Բանկի հետ՝ ճշտելու համար, թե արդյո՞ք գործ ունեք Բանկի իրական աշխատակիցների հետ։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 060 27 33 33, 010 59 33 33, 012 33 33 33 հեռախոսահամարներով, գրել Բանկի առցանց աջակցման կենտրոնին կամ սոցիալական ցանցերում պաշտոնական էջերին։



© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 24.09.2021 04:22
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт