Փոփոխություն մասնաճյուղերի սպասարկման գրաֆիկում
Հարգելի՛ հաճախորդներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի օգոստոսի 2-ից IDBank-ի բոլոր մասնաճյուղերը աշխատանքային օրերին հաճախորդների սպասարկում կիրականացնեն նոր աշխատանքային գրաֆիկով՝ ժամը 09։15-17։00, բացառությամբ «Կենտրոն» մասնաճյուղի, որը հաճախորդների սպասարկում կիրականացնի ժամը 09։15-21։45։
Շաբաթ օրերի աշխատանքային գրաֆիկն անփոփոխ է․ սպասարկում կիրականացնեն՝
«Վարդանանց», «Արաբկիր», «Մալաթիա», «Բաղրամյան», «Նոր Նորք», «Կենտրոն», «Շենգավիթ», Դավթաշենի, Գյումրիի, Վանաձորի մասնաճյուղերը՝ ժամը 10։15-15։30-ը։
Հիշեցնենք, որ Ձեր բանկային գործարքները կարող եք կատարել առցանց՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք շուրջօրյա կապ հաստատել մեր Հեռախոսազանգերի կենտրոնի հետ 060 27 33 33, 010 59 33 33, 012 33 33 33 հեռախոսահամարներով:
Շնորհակալություն,
IDBank-ի թիմ