IDBank-ի մասնաճյուղերն այսուհետ ավելի երկար կաշխատեն
Հարգելի՛ հաճախորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ IDBank-ի մասնաճյուղերում փոփոխվելու են սպասարկման ժամերը։Սույն թվականի սեպտեմբերի 1-ից մասնաճյուղերի համար գործելու է հետևյալ աշխատանքային գրաֆիկը․
- «Աբովյան», «Էջմիածին», «Վարդանանց» մասնաճյուղերում աշխատանքային օրերին հաճախորդների սպասարկումը կիրականացվի 09։15-17։00,
- «Գյումրի», «Արաբկիր», «Նոր Նորք», «Վանաձոր», «Դավթաշեն», «Բաղրամյան», «Մալաթիա», «Էրեբունի» մասնաճյուղերում սպասարկումը կիրականացվի 09։15-19։30,
- «Կենտրոն» մասնաճյուղում հաճախորդները կսպասարկվեն 09։15-21։45,
- «Գյումրի», «Արաբկիր», «Նոր Նորք», «Վանաձոր», «Դավթաշեն», «Մալաթիա», «Կենտրոն», «Վարդանանց» մասնաճյուղերում շաբաթ օրերին հաճախորդների սպասարկումը կիրականացվի 10։15-15։30։
Դուք կարող եք օգտվել բանկային և ոչ բանկային 300+ ծառայություններից IDBanking.am հարթակի և Idram հավելվածի միջոցով։ 300+ գործարքներ կարող եք իրականացնել նաև մեր IDBanking 24/7 գոտիներում, որոնք տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ