«Անելիք Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է Բանկի 2015թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություն, որն ունի առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ, բացառությամբ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների, որոնց համար նշված աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ

Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ, ՍԻ-ՓԻ-ԷՅ, ՍԻ-ԱՅ-ԷՍ-ԷՅ և այլն) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փասթաթուղթ (վկայական)

Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենան նաև միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ, ՍԻ-ՓԻ-ԷՅ, ՍԻ-ԱՅ-ԷՍ-ԷՅ և այլն) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում

Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը նշանակվում է սույն ծանուցմամբ սահմանված մրցույթի հայտերն ընդունելու վերջին օրվանից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր հետո:

Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի քննարկմամբ՝ համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի:

Մրցույթին մասնակցելու պայմաններն ու փաստաթղթերի ցանկը սահմանված են «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով:

Մրցույթի կազմակերպման վայրը՝ ք. Երևան, Վարդանանց 13:

Մրցույթի հայտերն ընդունվում են 15.09.2015թ.-ից – 15.10.2015թ.-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:30-ից 15:30 ընկած ժամանակահատվածում:

Մրցույթի անցկացման կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրը հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վարդանանց 13:

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт