Հանուն արցախցի երեխաների

Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների

Ինչպես ամեն տարի, Իդրամի և IDBank—ի թիմերը նվերներ են պատրաստում և «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Այս տարի երկու ընկերությունները որոշում կայացրին նվերներ հանձնել այն երեխաներին, ում ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների արդյունքում զոհեր էին գրանցվել։ Շուրջ 300 երեխայի համար IDBank—ի և Իդրամի աշխատակիցները պատրաստեցին անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։

Դեկտեմբերի 25-ին տիկնիկային թատրոնի ամբողջ դահլիճում երկու ընկերությունների հրավերով արցախցի այս 300 երեխաներն էին․ նրանցից շատերն առաջին անգամ էին թատրոնում, ոմանք առաջին անգամ էին ուրախ միջոցառման մասնակցում սեպտեմբերյան դեպքերից հետո։ «Սանտայի նվերները» ներկայացումը մեծ խանդավառությամբ դիտեցին, իսկ հետո նրանց հանձնվեցին այդքան սպասված նվերները։ Փայլող աչքեր, մեծ ոգևորություն ու հավատ, որ վաղվա օրն անկասկած պիտի ավելի լավը լինի։


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 27.12.2023 05:55
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт