Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը
IDBank-ն ամփոփեց IDream նախագծի հերթական փուլը։ Նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ։

IDream՝ «Ես երազում եմ» ծրագրի շնորհիվ բոլոր մասնակիցները ձեռք են բերում գործնական և տեսական կենսական գիտելիքներ բանկային գործում։ Ուսանողները ծրագրի ընթացքում ծանոթանում են նաև տարատեսակ պրոդուկտների վաճառքի և հաճախորդների սպասարկման նրբություններին ու մարտահրավերներին։

IDBank-ի ՄԿԿ տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով IDream ծրագիրը գերազանց հնարավորություն է բակալավրի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ մուտք գործել բանկային ոլորտ և կատարել առաջին գործնական քայլերն իրենց մասնագիտության մեջ։ «IDream-ի այս փուլում 11 մասնակցից մեզ է միացել 7 աշխատակից»,- նշել է Էդիլյանը։

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկը պարբերաբար ուսանողական որակյալ ծրագրեր է իրականացնում։ «Դրանք հատկապես օգտակար են աշխատանքային փորձ չունեցող ուսանողների, ինչպես նաև հավելյալ գործնական հմտություններ ձեռք բերել ցանկացող սկսնակների համար»,- ասել է Աբրահամյանը։

Բանկի կրթական ծրագրերին մասնակցած 45 ուսանողներից 35-ն արդեն իսկ աշխատանքի է անցել IDBank-ում։

Բանկում հայտարարել են ուսանողական կրթական ծրագրի հերթական՝ հինգերորդ փուլը։ Հոկտեմբերի 25-ից ուսանողների հերթական խումբն արդեն կսկսի իր երկամսյա ճանապարհորդությունը IDBank-ի հետ, որի ավարտին նրանցից լավագույնները կդառնան IDBank-ի նարնջագույն թիմի անդամ։
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 28.10.2021 08:19
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт