Հաճելի նորություններ Visa քարտապաններին

Այսուհետ, Visa պրեմիում դասի քարտերով վճարելիս,  ստացե՛ք էլ ավելի շատ հաճելի արտոնություններ. 2023 թվականի դեկտեմբերի 1-ից 2024 թվականի հունվարի 31-ը AlfaPhаrm-ում կատարեք առնվազն 10000 դրամի գնումներ, վճարեք Visa քարտով և ստացեք հնարավորություն շահելու 100 նվերներից մեկը։

Ընդ որում, Ալֆա-Ֆարմ օնլայն դեղատնից 10,000 ՀՀ դրամ և ավել գնումներ կատարելիս և Visa վճարային քարտով վճարելիս, ինչպես նաև դեղատնային ցանցում Apple Pay կամ Google Pay համակարգերին կցված Visa բանկային քարտերով վճարելիս դուք կստանաք միանգամից 2 կտրոն, որով Ձեր շահելու հնարավորությունը կրկնապատկվում է։

Մաղթում ենք օգտակար և շահավետ գնումներ:

Մինչև 15% զեղչ մեքենայի վարձակալության համար SIXT-ի հետ

VISA-ի հետ ճանապարհորդելն արդեն էլ ավելի հարմար է։ Եթե Ձեզ փոխադրամիջոց է անհրաժեշտ, ապա պարզապես վարձեք ձեր ցանկացած մեքենան SIXT-ից և եթե Visa պրեմիում քարտապան եք, օգտվեք SIXT-ի ծառայությունից մինչև 15% զեղչով։

Առաջարկից օգտվելու համար. այցելեք SIXT ծառայության համապատասխան էջ, ընտրեք ձեր ցանկացած մեքենան, վճարեք պերմիում քարտով, և զեղչը կկիրառվի ավտոմատ կերպով:

Առաջարկը գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 25-ը։

Fast Track արագացված ծառայություն Զվարթնոց միջազգային օդանավակայաններում

Օդանավակայանի հերթերից խուսափելու լավագույն տարբերակը․ VISA պրեմիում դասի քարտապանները մինչև տարեվերջ ունեն FAST Track ծառայությունից անվսահմանափակ օգտվելու հնարավորություն։ Անցակետերում առաջնահերթության սկզբունքով անցնելու համար անհրաժեշտ է բացել Visa Concierge չատ բոտը, ընտրել Fast Track Zvartnots-ը, լրացնել անհրաժեշտ մանրամասները և կստանաք Fast Track QR կոդը։

Առաջարկը անսահմանափակ է և ուժի մեջ է մինչև 2023 թվականի ավարտը։

Առաջարկին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 04.12.2023 05:15
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт