Փաթեթ «Հայրենակից»

Արցախի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանման հետևանքով մեր հայրենակիցները դժվարին մարտահրավերների առջև են կանգնած, իսկ Հայաստան գալուց հետո առաջնային ֆինանսական գործիքների անհրաժեշտություն են ունենալու, IDBank-ի թիմը ստեղծել է արտոնյալ փաթեթ՝ կազմված բանկային այն ծառայություններից, որոնք առաջին հերթին կհամապատասխանեն բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքներին։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար կարևոր էր ծանր պահին հայրենակիցներին սատարելու նաև առաջնային բանկային ծառայությունների մասով։ «Սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք բավարարել նրանց առաջնային կարիքները՝ որոշ ծառայություններ տրամադրելով անվճար կամ արտոնություններով», - նշում է Մհեր Աբրահամյանը։

«Հայրենակից» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները․

  • Visa Gold կամ MasterCard Gold քարտերից ցանկացածը՝ անվճար՝ առանց սպասարկման վճարի՝ երեք տարի ժամկետով,
  • 0% կանխիկացում նշված քարտերից IDBank-ի կամ ԱրՔա համակարգի անդամ բոլոր բանկերի բանկոմատներով, ամսական մինչև 1 մլն դրամ,
  • 50% զեղչ մեկ լրացուցիչ արժութային քարտի սպասարկման համար,
  • Քարտերից ելքերի և մուտքերի մասին անվճար SMS-ծանուցումներ,
  • Մինչև 19 մլն ՀՀ դրամ ավանդի ներդրման դեպքում 3 ամիս անց պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսների պահպանում,
  • Անվճար պահատուփերի տրամադրում մինչև 30 օր ժամկետով,
  • Դոլարային և ռուբլու հաշիվներին մինչև 19մլն ՀՀ դրամ առանց միջնորդավճարի մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն,
  • Հաշիվների վերաբերյալ անվճար քաղվածքների և տեղեկանքների տրամադրում։

Փաթեթը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ունեն Արցախի տարածաշրջանում տրամադրված անձնագիր (անձնագիրը տրված է 070-ի կողմից) կամ ում հաշվառման հասցեն Արցախի Հանրապետությունում է։ Փաթեթի միացումն ու սպասարկումն ամբողջովին անվճար է։ Փաթեթում ներառված ծառայությունները կարող են փոփոխվել և հարմարեցվել ըստ հաճախորդների կարիքների։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել IDBank-ի պաշտոնական կայք, իսկ փաթեթին միանալ կարելի է՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Մասնաճյուղերի աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 05.12.2023 03:01
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт