IDBank-ը` Career City Fest 2023-ին

Ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Career City Fest-ը։ Այստեղ թեկնածուները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին և հնարավորություն ունեն գտնելու իրենց երազանքի աշխատանքը։

IDBank-ը մասնակցում է #CCF-ին՝ նպատակ ունենալով ներկայացնել իր բրենդն ու կորպորատիվ մշակույթը։ Բանկը ոչ միայն կպատմի այս պահին առկա հաստիքների և IDBank-ում աշխատելու հնարավորությունների մասին, այլ նաև մի շարք անակնկալներով հանդես կգա։

IDBank-ի ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Աննա Զարգարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կայցելեն IDBank-ի գունեղ տաղավար, հնարավորություն կունենան անցնելու վիկտորինան, որի արդյունքներով էլ կկարողանան մասնակցել խաղարկությանը և շահել օդապարիկով թռիչքի 2 տոմս և մի շարք այլ անակնկալներ։ «Career City Fest-ի շրջանակում ենք որոշել ենք երազանքներ իրականացնել և օդապարիկներով մեր տաղավարը խորհրդանշում է այն թռիչքի հնարավորությունը, որը մենք տալիս ենք մեր թիմակիցներին և նրանց, ովքեր դեռ կմիանան մեր նարնջագույն թիմին», - ասում է Աննա Զարգարյանը։

Որպես գործատու IDBank-ը մի շարք արտոնություններ է տալիս իր աշխատակիցներին և քանի որ հանդիսանում է Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը, մշտապես առաջարկում է շուկայի պահանջներին համապատասխանող և զարգացման մեծ հեռանկարներ ենթադրող աշխատատեղեր։

Մարդկային Կապիտալի Կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանն էլ պատմում է IDBank-ի՝ աշխատաշուկայում վարած քաղաքականության, գործընկերների հետ շփման ձևաչափի և կորպորատիվ մշակույթի մասին։

Եթե ցանկանում եք ավելի լավ ծանոթանալ IDBank-ի հետ որպես գործատուի, ապա ապրիլի 28-ին և 29-ին համեցեք մեր տաղավար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 28.04.2023 02:33
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт