Վարկատեսակը հնարավորություն է ընձեռում ստանալ շահավետ վարկեր՝ վերոնշյալ ցանցում գնումներ կատարելու համար։

Մեր հաճախորդները կարող են վարկը ստանալ ընդամենը վարկարժանության գնահատականի ապահովվածությամբ, սկսած 17 % տարեկան տոկոսադրույքից, 6-36 ամիս մարման ժամկետով։

Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ 50,000-700,000 ՀՀ դրամ վարկ՝ Բանկի և ցանցի կողմից թողարկված համատեղ քարտի միջոցով։

Վարկի դիմումը հնարավոր է ներկայացնել ինչպես բանկի մասնաճյուղերում ,այնպես էլ «Երևան Սիթի» սուպերմարկետներում տեղակայված վաճառքի կետերում։

«Անելիք Բանկը մշտապես բարելավում է իր մատուցած ծառայությունները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին:

Մենք շատ ուրախ ենք այս համատեղ ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի շրջանակներում և՛ տրամադրում ենք վարկեր մատչելի պայմաններով, և՛ խթանում ենք անկանխիկ գնումները»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը,- ավելացնելով, որ նմանատիպ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт