«Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցել են «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» (Make Armenia Clean Again) խորագրի ներքո սույն թվականի ապրիլի 29-ին կազմակերպված շաբաթօրյակին: Երևան քաղաքի մասնաճյուղերի բոլոր աշխատակիցները ներգրավված են եղել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու, Հաղթանակ զբոսայգու, Հրազդան գետի կիրճի և «Մոլոկանի» զբոսայգու հարակից տարածքների մաքրման աշխատանքների մեջ, իսկ մարզերում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցները` մասնաճյուղի հարակից տարածքների մաքրման աշխատանքների մեջ:

-« Կարևորը նման նախաձեռնություններին մասնակցության ձգտումը կամավոր է և Հայաստանն առավել մաքուր ու գեղեցիկ պահելու ցանկությունն է: Բանկը միշտ էլ մեծ ուրախությամբ է արձագանքել շաբաթօրյակներին ու այլ միջոցառումներին և ակտիվ ներգրավվել է քաղաքի և մարզերի բարեկարգման աշխատանքներին: Սա պարզապես քաղաքը մաքուր պահելու մասին չէ, սա բոլորիս վերաբերմունքն է մեր իսկ քաղաքին»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт