Անելիք Բանկի երրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են նախանշված ժամկետից շուտ: Տեղաբաշխումը ավարտվել է ապրիլի 12-ին, նախապես սահմանված ապրիլի 28-ի փոխարեն։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։

«Պարտատոմսերը հնարավորություն են տալիս հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում և ստանալ ֆիքսված արժեկտրոնային եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխումների հաջող ընթացքը նախատեսում ենք հետագայում ևս իրականացնել պարտատոմսերի թողարկումներ»,- ասել է Անելիք Բանկի Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ երրորդ թողարկման պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմեց 1 մլրդ ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12,25%, տարեկան տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս: Նախկինում Անելիք Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշը, ինչպես նաև տեղաբաշխման ընթացքում է 2-րդ տրանշը՝ յուրաքանչյուրը 5 մլն ԱՄՆ դոլար։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт