Անելիք Բանկը հայտարարում է «Ձմեռային» ակցիա՝ 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը ներառյալ Բանկի վարկառուները ոսկու գրավադրմամբ վարկեր ստանալուն զուգահեռ հնարավորություն կստանան շահել խաղարկվող 10 ոսկու ձուլակտորներից մեկը:
Ակցիայի շրջանակներում ոսկու գրավադրմամբ վարկեր տրամադրվելու են 18% անվանական տոկոսադրույքով, ՀՀ դրամով և մինչև 12 ամիս մարման ժամկետով:
«Սա հերթական հաճելի անակնկալն է Անելիք Բանկի կողմից, երբ մեր հաճախորդն օգտվելով բանկային պրոդորկտից` միաժամանակ հնարավորություն է ստանում արժանանալ թանկարժեք նվերի: Ասեմ, որ խաղարկվելու են 3 հատ 10 գր. կշռով և 7 հատ 5 գր կշռով ոսկու ձուլակտորներ: Ակցիայի ավարտին 3 աշխատանքային օրվա ընթացում մասնակիցների ցանկը (ոսկու գրավադրմամբ վարկային պայմանագրերի համարները) կտեղադրվի Բանկի պաշտոնական կայքէջում, իսկ խաղարկությունը կհեռարձակվի Բանկի youtube-յան և facebook-յան էջերով, որտեղ վարկառուները կկարողանան ուղիղ եթերով տեղեկանալ արդյունքների մասին,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ, խաղարկության անցկացման օրվա և ժամի մասին կտեղեկացվի ակցիայի ավարտից հետո Բանկի պաշտոնական կայքէջի միջոցով»:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт