Անելիք Բանկը շարունակում է հաճելի անակնկալների շարքը, կազմակերպելով նոր ակցիա, այս անգամ մարզերում գտնվող Բանկի մասնաճյուղերի հաճախորդների համար։ Վերջիններս սույն թվականի մայիսի 19-ից մինչև հուլիսի 31-ը Բանկի «ՈՍԿԻ ՍՏԱՆԴԱՐՏ» ոսկու գրավով ապահովված վարկեր կարող են ստանալ առավել շահավետ պայմաններով։ Մասնավորապես, տվյալ ժամանակահատվածում հաճախորդների համար սահմանված է ցածր միջնորդավճար՝ առավելագույնը ընդամենը 2%, իսկ այն հաճախորդները ովքեր այլ բանկերում գործող իրենց լոմբարդային վարկերը կտեղափոխեն Անելիք Բանկ, ընդհանրապես կազատվեն միջնորդավճարներից։

«Անելիք Բանկի կողմից մշտապես նորացվում և թարմացվում են մատուցվող ծառայությունները կամ դրանց պայմանները հարմարեցվում են մեր հաճախորդների պահանջմունքներին։ Սա նոր պրոդուկ չէ մեր բանկի ծառայությունների ցանկում, այլ նոր շահավետ ակցիա է, որը հնարավորություն է տալիս այլ բանկերում գործող վարկեր ունեցողներին, դրանք առավել շահավետ պայմաններով տեղափոխել Անելիք Բանկ»,- ասել է Ա. Մարտիրոսյանը և հավելել, որ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт