Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով պարբերաբար գումար ստացող բոլոր հաճախորդներն այսուհետև հնարավորություն կունենան օգտվել Բանկում նոր ներդրված «Տրանսֆեր» վերականգնվող վարկային գծից։
«Վարկային գծի պարտաճանաչ մարումներ կատարող հաճախորդներին խրախուսելու նպատակով մեր կողմից մշակվել է արտոնությունների փաթեթ։ Մասնավորապես, այն հաճախորդների համար, ովքեր ակտիվորեն կօգտվեն Անելիք Բանկի դրամական փոխանցումների համակարգերից ու գումարները կստանան Anelik-Transfer վճարային քարտով, միաժամանակ չեն ունենա ժամկետանց պարտավորություններ, վարկային գծի սահմանաչափը կավելանա մինչև 50%-ի չափով։ Տվյալ վարկատեսակի առավելություններից է նաև այն, որ վարկային գծի չօգտագործված մասի համար տոկոսագումար չի հաշվեգրվում։ Վարկատեսակի առավելագույն սահմանաչափը 1,2 մլն ՀՀ դրամ, 2,4 հազար ԱՄՆ դոլար կամ եվրո և 200 հազար ՌԴ ռուբլի է։ Ընդ որում, ՀՀ դրամով տրամադրվող վարկային գծի առավելագույն ժամկետը երեք, իսկ արտարժույթի դեպքում՝ երկու տարի է»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և տեղեկացրել, որ Anelik-Transfer վճարային քարտի քարտապանները կարող են փոխանցումները ստանալ առանց Բանկ այցելելու՝ պարզապես զանգահարելով 010 59 33 33 հեռախոսահամարով։