Անելիք Բանկի նորաբաց՝ ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած «Էրեբունի» մասնաճյուղն արդեն գործում է Էրեբունի 7/60 շենք հասցեում: Մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է բարձրորակ և շահավետ պայմաններով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ բանկային հաշիվների սպասարկում, բիզնես և սպառողական վարկեր, տեղական և միջազգային վճարային քարտերի տրամադրում, ժամկետային ավանդների և կոմունալ վճարումների ընդունում, տեղական և միջազգային փոխանցումների իրականացում և այլ ծառայություններ:

«Սիրով հրավիրում ենք Երևանի Էրեբունի և հարակից համայնքներում բնակվող մեր հաճախորդներին նոր, լուսավոր «Էրեբունի» մասնաճյուղ, որտեղ մեր աշխատակիցները կառաջարկեն բանկային պրոդուկտների լայն տեսականի: Ընթացիկ տարում փոփոխություններ կկատարվի մասնաճյուղային ցանցում, որի արդյունքում մեր որոշ մասնաճյուղեր կտեղափոխվեն առավել բանուկ ու հաճախորդների սպասարկման համար առավել հարմարավետ՝ Բանկի կորպորատիվ ոճին համապատասխան, տարածքներ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ Անելիք Բանկի մասնաճյուղային ցանցում կատարվել են Երևան քաղաքի մի քանի մասնաճյուղերի տեղափոխություններ՝ ուղղված հաճախորդների պահանջմունքների բարելավման և սպասարկման արդյունավետության բարձրացման գործընթացների կատարելագործմանը: Ա. Մարտիրոսյանի խոսքերով, փետրվարի 29-ից Շենգավիթ մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղում, «Կենտրոնական» մասնաճյուղի հաճախորդները՝ «Տիգրան Մեծ» (Տիգրան Մեծ 4) մասնաճյուղում, իսկ մարտի 7-ից «Արաբկիր» մասնաճյուղը կգործի Կոմիտաս 56/160 հասցեում:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт