Անելիք Բանկը վերանայել է «Դրամային+» ավանդատեսակի պայմանները` հնարավորություն տալով այս ավանդատեսակով Բանկում գումար ներդնող հաճախորդներին ստանալ տարեկան մինչև 17,75% տոկոս եկամուտ, միաժամանակ հնարավորություն ունենալ ցանկացած պահի համալրել ավանդի գումարը։

«Անելիք Բանկը ոչ միայն մշտապես թարմացնում է իր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների տեսականին, այլև զարգացնում է արդեն գործողները՝ դրանք առավել հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ Ասեմ, որ «Դրամային+» ավանդատեսակի պայմաններում կատարված վերոնշյալ փոփոխություններից բացի, կախված ավանդի գումարի չափից, ավանդատուներին որպես նվեր կտրմադրվեն պլաստիկ քարտեր»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Վերջինիս նշել է նաև, որ Անելիք Բանկի «Դրամային+» ավանդատեսակի ավանդատուները, ցանկության դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջում կարող են ստանալ իրենց տոկոսագումարները։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт