Հարգելի գործընկերներ, սիրելի անելիքցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ նոր՝ 2016 թվականի ընթացքում:


Անցնող տարին հոբելյանական էր Անելիք Բանկի համար, որը մենք փորձեցինք անմոռանալի դարձնել մեր հաճախորդների և գործընկերների համար՝ գեղեցիկ անակնկալներ մատուցելով նրանց: Ողջ տարվա ընթացքում առաջնորդվելով «25 տարի՝ պարզ և բարի» կարգախոսով, բանկում մշակվել և ներդրվել են շահավետ բանկային պրոդուկտներ, իրականացվել են արժեքավոր նվերների խաղարկություններ, բարեգործական և հովանավորչական ծրագրեր: Այս ամենը հնարավոր է եղել իրագործել բանկում առկա թիմային ոգու և համախմբված աշխատանքի շնորհիվ և տարեվերջում ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բանկի աշխատակիցներին նախատեսված ծրագրերը հաջողությամբ իրագործելու համար: Վստահ եմ, մեր հաճախորդները գնահատել են դրանք:

Ուրախությամբ կրկին շնորհավորում եմ տարեվերջյան տոների կապակցությամբ և մաղթում բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, համերաշխություն և երազանքների իրականացում:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт