Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին Վարդանանց 13 հասցեում գտնվող Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում կկայանա նվերների խաղարկություն, որին կմասնակցեն նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ Անելիք Բանկում ավանդ ներդրած բոլոր այն հաճախորդները, ովքեր տվյալ ժամանակահատվածում իրենց ավանդի սկզբնական մնացորդից պակասեցում չեն արել։ Խաղարկության շահողները կարժանանան բազմաթիվ արժեքավոր նվերների՝ պլանշետներ, հեռուստացույցներ և հեռախոսներ, իսկ նրանցից մեկը` հնարավորություն կունենա Ամանորն անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում և միաժամանակ նվեր կստանա Բանկի Visa Gold Hotel-Express վճարային քարտ։

«Սիրով սպասում ենք մեր հաճախորդներին Բանկի գլխամասային գրասենյակում` ներկա գտնվելու նվերների խաղարկությանը, իսկ այն հաճախորդները, ովքեր չեն կարող անձամբ ներկա գտնվել խաղարկությանը, պարզապես պետք է իրենց հեռախոսները հասանելի պահեն»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ավելացրել, որ հաճելի անակնկալները նորություն չեն Բանկի հաճախորդների համար, քանի որ նվերների խաղարկություններ Անելիք Բանկը կազմակերպում է պարբերաբար:

Մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` Մասնակիցների ցանկ:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт