Անելիք Բանկի հարգելի աշխատակիցներ, գործընկերներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր Բանկի 25-ամյակի կապակցությամբ: Քառորդ դար Անելիք Բանկը գործում է Հայաստանի բանկային համակարգում` իր հաճախորդներին մատուցելով հարմարավետ և մատչելի բանկային ծառայություններ:
Ողջ 2015 թվականի ընթացքում` ի նշանավորումն իր հոբելյանի, Անելիք Բանկը մշակել և ներդրել է այնպիսի բանկային պրոդուկտներ, որոնք ոչ միայն արդիական են և մատչելի, այլ նաև շահավետ են հաճախորդների համար: Մենք` բոլորս միասին, աշխատելով ձեռք-ձեռքի տված, վստահ և հաստատուն քայլերով, առաջ ենք շարժվել` կայուն և դինամիկ զարգացող բանկ դառնալու ճանապարհով:
Հարգելի անելիքցիներ, թույլ տվեք մաղթել բոլորիդ մասնագիտական ձեռքբերումներ և աշխատանքային հաջողություններ: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում աշխատելով, կանենք առավելագույնը մեր գիտելիքները Բանկի զարգացման գործում ներդնելու համար: Մեր բոլորի ջանքերի շնորհիվ է նաև, որ, չնայած տարբեր դժվարություններին, Անելիք Բանկը շարունակում է ձեռքբերումներ գրանցել և ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք աշխատել նույն եռանդով ու պատասխանատվությամբ` հնարավորություն ստեղծելով հետագայում ևս միասին իրագործելու բազմաթիվ հետաքրքիր և հեռանկարային ծրագրեր: