Հունիսի 27-ին Անելիք Բանկի աշխատակիցները՝ Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» ակցիայի շրջանակներում այցելել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և որպես կամավոր դոնորներ արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով: Ակցիային մասնակցել են Բանկի վարչության անդամներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ գլխամասային գրասենյակից, մասնաճյուղերից:
«Հրաշալի զգացողություն է, երբ հասկանում ես, որ քո հանձնած արյան շնորհիվ կարող ես երախայի կյանք փրկել: Մեզ ընձեռված էր բացառիկ հնարավորություն, հանձնել ընդամենը 400 միլիգրամ արյուն` փրկելով առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա մենք պարտավոր ենք դա անել»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ասել, որ դոնորության միջոցով հիվանդներին օգտակար լինելու գաղափարի կարևորությունն անհրաժեշտ է մեր հասարակության մեջ սերմանել հնարավորինս վաղ հասակից:
«Ուրախ ենք, որ Անելիք Բանկի 25-ամյա հոբելյանին առիթ ունեցանք աջակից լինել մեր հասարակության ամենախոցելի խմբին` հիվանդ երեխաներին: Բանկն անպայման հետագայում ևս մասնակցելու է նմանատիպ ակցիաների»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт