Անելիք Բանկն իր ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր մատչելի քարտային վարկատեսակ «Պարզ-Արագ Ունիվերսալ», որի դեպքում վարկ կարելի է ստանալ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի և առանց գրավադրման։

Այս վարկատեսակով մինչև 2,500 ԱՄՆ դոլար կամ եվրո գումարի չափով և մինչև 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրման ժամանակ չի պահանջվում նաև երաշխավոր։

«Պայմաններն այլ են երաշխավոր ներկայացնող վարկառուների համար` մինչև 3,500 ԱՄՆ դոլար կամ եվրո և մինչև 5 տարի մարման ժամկետ»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, նշելով, որ Բանկի «Պարզ-Արագ» վարկատեսակները բավական մեծ պահանջարկ ունեն հայկական բանկային շուկայում, իսկ այս վարակատեսակն իր մեջ ներառում է բոլոր այն առավելությունները, որոնք առկա էին Անելիք Բանկի «Պարզ-Արագ Էքստրա» և «Պարզ-Արագ Պրոգրես» վարկատեսակների դեպքում։ «Ավելին, նոր վարկատեսակի դեպքում, առավել մատչելի են դարձել վարկավորման պայմանները և մեծացվել է վարկավորման առավելագույն գումարի չափը»,- ասել է Ա. Մարտիրոսյանն ավելացնելով, որ Անելիք Բանկը շարունակելով իր 25-ամյակի կապակցությամբ պատրաստած անակնկալների շարքը հետագայում ևս նորացնելու է մանրածախ պրոդուկտների տեսականին` դրանց պայմանները դարձնելով ավելի «Պարզ և Արագ»:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт