Անելիք Բանկը, միանալով «Converse Transfer» վճարային համակարգին, իր ֆիզիկական անձ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում, առանց Բանկում հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում և դեպի ԱՊՀ երկրներ: «Converse Transfer» համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
«Անելիք Բանկը, կարևորելով իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, հաճախորդներին հնարավորություն է տալիս առաջարկվող բանկային պրոդուկտների տարբերակներից ընտրել տվյալ գործարքի համար առավել հարմարավետը: Նոր ներդրված «Converse Transfer» վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS, AVERS, SIGUE MONEY TRANSFER և UNISTREAM դրամական փոխանցումների համակարգերով։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт