Անելիք Բանկն իր 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեց ծառատունկով, որի շրջանակներում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում, տնկվեց 250 պտղատու ծառ: Ծառատունկին մասնակցեցին Բանկի ղեկավարները՝ վարչության անդամներ, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, Բանկի այլ աշխատակիցներ։

«Արդեն քառորդ դար է, ինչ Անելիք Բանկը գործունեություն է ծավալում հայաստանյան բանկային համակարգում: Մեր Բանկի համար հոբելյանական այս տարում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք միավորված են մեկ միասնական` «25 տարի` պարզ և բարի» գաղափարի շուրջ: Ծառատունկերից բացի, նախատեսվում է նաև բարեկարգել բակային տարածքներ ՀՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև իրականացնել ուսանողների աջակցության ծրագրեր: Ցանկանում եմ նշել, որ Անելիք Բանկը մշտապես առաջնորդվել է սոցիալական պատասխանատվության սկզբունքով` իրականացնելով մասնաճյուղերի հարակից տարածքների ծառապատման և բարեկարգման աշխատանքներ: Այդ առիթներով տարբեր համայնքների վարչական շրջանների ղեկավարների կողմից Անելիք Բանկն արժանացել է վկայականների և շնորհակալագրերի։ Առաջ չանցնելով ասեմ, որ 2015 թվականը Բանկի հաճախորդների համար լինելու է անակնկալներով լի տարի, որում մեր հաճախորդները կհամոզվեն ողջ տարվա ընթացքում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт