Անելիք Բանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում
Անելիք Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերը ս.թ. սեպտեմբերի 23-ին ցուցակվել եւ ընդգրկվել են NASDAQ OMX Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաեւ թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:


Պարտատոմսերի թողարկումը ներառում է 50 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` $100 անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB24ER8) բորսայում կշրջանառվեն ANLBB4 բորսայական հապավմամբ:

Անելիք Բանկը սկսեց պարտատոմսերի թողարկումները 2016թ․ դեկտեմբերից եւ արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 4 տրանշ ընդհանուր՝ $15 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով, որոնք բոլորը տեղաբաշխվել էին նշված ժամանակահատվածից շուտ եւ ցուցակվել NASDAQ OMX Արմենիայում:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт