IDBank-ը պարտատոմսերի հոբելյանական 10-րդ տրանշն է թողարկում

IDBank-ը հուլիսի 22-ին 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր կթողարկի։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտրաբերությունը` 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյապարբերականությամբ։

Բանկի Ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով` այս թողարկումը 2020 թվականի առաջին, բայց ընդհանուր առմամբ IDBank-ի 10-րդ՝ հոբելյանական թողարկումն է, ընդ որում այն սպասված էր հաճախորդների կողմից․ «Պարտատոմսերն այսօր ամենապահանջված ու եկամտաբեր ֆինանսական գործիքներից են համարվում։ Դա պայմանավորված է ինչպես վերջերս տեղի ունեցած հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, այնպես էլ մեր հաճախորդների՝ Բանկի նկատմամբ վստահությամբ», - ասել է Արման Ասատրյանը։

 

AMANLBB2AER1 տարբերակիչ ծածկագրով 2020 թվականի առաջին թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2020 թվականի հուլիսի 22-ից մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 20-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա»-ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

 

Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

 

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/291Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում www.idbank.am.

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт