Visa Business Platinum քարտ

Մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բեր IDBank-ի Visa Business Platinum վճարային քարտը 3000 դրամ ամսական կամ 30000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Սա նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով։

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ հաճախորդների հարմարավետությունը Բանկի ուշադրության կենտրոնում է․ «Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս՝

  • անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանների Lounge սրահներ,
  • օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում,
  • օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից,
  • IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել և շատ ավելին։

Բացի այս ամենից քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով և այլն։ Ընդ որում հարկային բոլոր պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասում է Տիգրան Մխիթարյանը և հավելում, որ ուրախ են քարտը իրենց հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելու հնարավորության համար։

Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 31.05.2023 06:21
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт