IDBank-ը հայտարարում է անվանական կրթաթոշակի ծրագրի մեկնարկի մասին։ Կարևորելով կրթությունը և երիտասարդ սերնդի շարունակական զարգացումը՝ Բանկը հնարավորություն է ընձեռում ՀՀ պետական բուհերում (ցանկը՝ ստորև) գերազանցությամբ սովորող ուսանողներին շարունակել կրթությունը մագիստրատուրայում IDBank-ի անվան կրթաթոշակով։
Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 4-րդ կուրսի կամ մագիստրատուրա դիմել պատրաստվող գերազանց առաջադիմություն և տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում ունեցող ուսանողները՝ լրացնելով IDBank-ի դիմում-հայտը։
Անհրաժեշտ է՝ [email protected] հասցեին ուղարկել նամակ՝ թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ՝ «IDBank-իանվանկրթաթոշակ»: Անհրաժեշտ է կցել բուհի կողմից տրամադրված 2 երաշխավորագիր, առաջադիմության մասին տեղեկանքը, մեկ Էսսե` «Ինչպե՞ս եմ ես պատկերացնում ապագայի թվային բանկը»/ 500-1000 բառ/, ինչպես նաև ներկայացնել բանկային մեկ նորամուծություն։ Նամակում անհրաժեշտ է նշել, թե որ ուսումնական հաստատությունում և ինչ մասնագիտացմամբ է դիմորդը պատրաստվում օգտագործել կրթաթոշակը։ Նշենք, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են հետևյալ բուհերը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Երևանի Պետական Համալսարան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան։
Դիմելու վերջնաժամկետն է 20/05/19թ.։
Ընտրված լավագույն ուսանողները բացի կրթաթոշակից, հնարավորություն կունենան մասնակցելու նաև Բանկում կազմակերպվող մի շարք վերապատրաստումների, գործնական և տեսական սեմինարների՝ Բանկի ղեկավար անձանց կողմից ստանալով պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև ուսմանը զուգահեռ կամ ուսումն ավարտելուց հետո սկսել իրենց կարիերան IDBank-ի հետ։
Եվ այսպես, եթե մոտիվացված ու նպատակասլաց ուսանող ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին, օգտագործի՛ր հնարավորությունդ և ստացի՛ր մինչև 1 միլիոն ՀՀ դրամի կրթաթոշակ ուսումդ մագիստրատուրայում շարունակելու և IDBаnk-ի թիմի հետ կարիերադ կառուցելու համար։