Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է տարեցների համար` կենսաթոշակառուներն այլևս ստիպված չեն լինի այցելել Բանկ իրենց կենսաթոշակային քարտերը ստանալու համար։
Կենսաթոշակառուների քարտերը ՀՀ ամբողջ տարածքում կառաքվեն անվճար և քարտապաններին կհանձնվեն՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերն ու առողջապահության նախարարության ցուցումները։
Առաքումն իրականացնելիս պահպանվում են տեղեկատվական անվտանգության բոլոր չափանիշները։ Մեր սիրելի կենսաթոշակառու հաճախորդներին անհրաժեշտ է միայն ձեռքի տակ ունենալ անձնագիր։
Հիշեցնենք՝ Բանկը, հետևելով պարետի ցուցումներին, ամբողջ օրվա ընթացքում և հատկապես ժամը 10։00-12։00-ը 60 տարեկանից բարձր անձանց սպասարկում է արտահերթ՝ նրանց առողջությունը չվտանգելու համար։
Հոգ տանելով բոլոր հաճախորդների մասին՝ Բանկը խորհուրդ է տալիս բանկային գործարքներն իրականացնել հեռավար եղանակով՝ IDBank-ի և Idram-ի համատեղ հարթակով՝ IDBanking.am-ի, Idram հավելվածի միջոցով, իսկ կանխիկով գործարքների համար օգտվել IDBanking 24/7 գոտիներից։
Հեռահար սպասարկումից օգտվելու հարցում օգնե՛նք նաև տարեցներին։
Idram հավելվածը ներբեռնեք այստեղ:
Հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անցեք արագ սինքրոնացում։
Առո՛ղջ եղեք:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ