IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
Հաշվի առնելով IDBank-ի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկը՝ սույն թվականի օգոստոսի 27-ին IDBank-ը նոր դոլարային տրանշ է թողարկել։ 2020-ի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5մլն ԱՄՆ դոլար։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյա պարբերականությամբ։ 2020 թվականի երկրորդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվելու են օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ -ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։ Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։ Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում www.idbank.am. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт