Ծանոթություն ՕՀՀՀԱ (FATCA)-ին

Ծանոթություն 

Օտարերկրյա Հաշիվների Հարկման Համապատասխանության ակտի (FATCA)-ին 


  • Տեղեկացնում ենք, որ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ Օտարերկրյա Հաշիվների Հարկման Համապատասխանության Ակտի (ՕՀՀՀԱ) պահանջներին:
  • ՕՀՀՀԱ կոչված է կանխել ԱՄՆ հարկատուների կողմից ԱՄՆ-ից դուրս ստացվող շահույթի համար հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:
  • ՕՀՀՀԱ ուղղակի պահանջները և պայմանները պահանջում են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, ի թիվս այլ պահանջների, հետևյալները.
    • Վերանայել, գնահատել և թարմացնել յուրաքանչյուր հաշվետիրոջը վերաբերող տվյալները (Ճանաչի՛ր քո Հաճախորդին),
    • Որոշել՝ արդյոք «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի որևէ հաշվետեր համարվում է ԱՄՆ հարկային ռեզիդենտ:
    • Համաձայն ՕՀՀՀԱ պահանջների «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն պարտավոր է տրամադրել ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) ԱՄՆ հարկատուների կողմից բացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ ՕՀՀՀԱ-ով սահմանված տեղեկատվությունը:

Այդ նպատակով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն, ձեռնարկել է Բանկի հաճախորդների միջև ամերիկյան հարկատուներին բացահայտելու միջոցառումներ, որոնք ներառում են Բանկի կողմից հաճախորդի հարկային ռեզիդենտության կարգավիճակը հավաստող տեղեկատվության և փաստաթղթերի ստացում, որոնք իրականացվում են ստորև ներկայացված ձևաթղթերը լրացնելու միջոցով`

Հարցերի դեպքում կարող ենք զանգահարել 010 59 33 33

ՕՀՀՀ հարցաթերթիկ իրավաբանական անձանց համար    ՕՀՀՀ հարցաթերթիկ ֆիզիկական անձանց համար

W-8BEN-E փաստաթուղթ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 18.12.2024 09:47
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт